14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Պահանջվեց ուժեղացնել դեղերի կողմնակի ազդեցությունների մշտադիտարկումը

Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի ղեկավարների, նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ  քննարկվեցին դեղերի կողմնակի ազդեցությունների մշտադիտարկման համակարգի ուժեղացմանն առնչվող հարցեր։

Կարևորվեց հատկապես կենտրոնացված գնումներով ձեռք բերվող դեղմիջոցների կիրառման ժամանակ հիվանդների վարման ընթացքում կողմնակի ազդեցությունների քարտերի վարումը։

Նախարարը հանձնարարեց շրջաբերական ուղարկել բուժհաստատություններին, որպեսզի բոլոր կողմնակի ազդեցությունների վերաբերյալ ժամանակին և հաստատված ձևի համաձայն տեղեկացնենԴեղերիևբժշկականտեխնոլոգիաներիփորձագիտականկենտրոնին։ Միաժամանակ հանձնարարեց  Դեղերի փորձագիտականկենտրոնում կլինիկաների մասնագետների մասնակցությամբ ձևավորելխումբ` հավաքագրված տեղեկատվությունը հանգամանալից վերլուծելու նպատակով։

Արմեն Մուրադյանն անդրադարձավ նաև փորձագիտական կենտրոնում ձևավորված  դեղատնտեսագիտական բաժնի աշխատանքների ակտիվացման խնդրին։ Հանձնարարեց դեղերի որակը և արդյունավետությունը գնահատելիս առաջնորդվել նաև դեղատնտեսագիտականմշակված մեթոդաբանությամբ։

«Պետք է ձգտենք, որ գոնե սոցիալական հիվանդությունների բուժման նպատակով կենտրոնացված գնումներով ձեռք բերվող դեղերը գրանցելիս ունենանք դրանց դեղատնտեսագիտական վերլուծությունը` արտարդվող կամ այլ երկրում իրականացված մեկ տարվա դիտարկման արդյունքներով»,-ասաց նախարարը` կարևորելով նաև հետգրանցումային շրջանում դեղերի կողմնակի ազդեցությունների մշտադիտարկման համակարգի ուժեղացումը, նոր մոտեցման ձևավորումը։

Նախարարին զեկուցվեց, որ դեղերի կողմնակի ազդեցությունների գրանցման և վերլուծման համակարգն ակտիվացնելու նպատակով կազմակերպվել են բժիշկների երկամսյա դասընթացներ։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ