14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Անչափահաս Տիգրանը բերմա՞ն է ենթարկվել

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամների եւ ոստիկանների միջև քիչ առաջ Ազատության հրապարակում միջադեպ է եղել:

Ոստիկանները շղթա էին կազմել եւ թույլ չէին տալիս հանրահավաքի մասնակիցներին երթով շարժվել Ազատության հրապարակից՝ պատճառաբանելով, որ նրանք շեղվում են նախապես հայտարարված երթուղուց:

«Նոր Հայաստան»-ի անդամներից Վարուժան Ավետիսյանը մի քանի րոպե բանակցեց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ, ինչից հետո միայն թույլ տրվեց շարժվել դեպի Բաղրամյան պողոտա:

Ավելի ուշ  երթի մասնակիցները Բաղրամյան պողոտայի մի հատվածով շարժվեցին  դեպի Պռոշյան փողոցում գտնվող ԵՄ-ի երեւանյան գրասենյակ, որտեղ իրենց բողոքը հայտնող դիմում կհանձնեն Հայաստանում քաղբանտարկյալների առկայության վերաբերյալ: ն

Նախաձեռնության անդամներն պնդում են, որ բերման են ենթարկել անչափահաս մի տղայի՝ Տիգրանին, այն ինչ ոստիկանները ասում են նման բան չկա;

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ