07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Նախկին կանցլերը քննադատել է Մերկելին

Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրեդերը աբսուրդ է անվանել հակառուսական սանկցիաները, նա նշել է, որ դա միայն կխորացնի Ուկրաինայի հիմնախնդիրը։ Նա նաեւ քննադատել է ներկայիս կանցլեր Անգելա Մերկելի վարած քաղաքականությունը եւ ասել, որ փախստականներին ընդունելը սխալ է։ «Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները ավելացվում են՝ չնայած Մինասկի պայմանավորվածությունների առաջընթացին։ Դա ուղղակի աբսուրդ է»,- ասել է նա։

Երևանի քաղաքապետարանի 2015թ. տարեկան հաշվետվությունը հասանելի է նաև առցանց

Հավատարիմ մնալով որդեգրած բաց և թափանցիկ աշխատանքի քաղաքականությանը` Երաևանի քաղաքապետարանն այս տարի նույնպես հրապարակել է տարեկան գործունեության հաշվետվությունը, որով մայրաքաղաքի բնակչությանն է ներկայացվել 2015 թվականին նախանշված ծրագրերի ուղղությամբ կատարած աշխատանքները: Նման հաշվետվություններ ներկայացրել են նաև մայրաքաղքի բոլոր վարչական շրջանները: Այս մասին տեղեկացնում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից: Երևանի քաղաքապետարանի 2015թ. տարեկան հաշվետվությունը բոլոր ցանկացողներին հասանելի նաև […]

Երեք տարի՝ առանց Վլադիմիր Աբաջյանի ասմունքի /վիդեո/

Երեք տարի առաջ կյանքի 86-րդ տարում վախճանվեց հայ թատրոնի, կինոյի եւ էստրադայի նշանավոր վարպետ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանը: Վլադիմիր Աբաջյանը ծնվել էր 1927 թվականի նոյեմբերի 27-ին, Շիրակի մարզի Շիրակ գյուղում: Եղբայրն էր նշանավոր արվեստաբան Գեւորգ Աբաջյանի: 1951 թվականին ավարտել էր Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինն ու նույն թվականից աշխատանքի անցել Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական […]

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է լիտվացի իր գործընկերոջը

Աշխատանքային այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լիտվա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 14-ին հանդիպում է ունեցել Լիտվայի Սեյմասի փոխխոսնակ Գեդիմինաս Կիրկիլասի եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բենեդիկտաս Յուոդկայի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից: Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների խորհրդարանների միջեւ փոխգործակցության շուրջ: Երկուստեք կարեւորվել […]

Հավատքի արտահայտության հնարավորությունը… Բագրատ Սրբազանը փաստում է /վիդեո/

«Տավուշում ապրում են հայի իսկական նկարագիրը պահպանող մարդիկ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Բագրատ Սրբազանը նշեց, որ այս թեմում իր համար հայտնագործել է Աստծուն ու հայրենիքին նվիրված մարդու ինքնատիպ նվիրումը: Բագրատ Սրբազանը իր հայտնագործումը մեկ բառով է ամփոփել: «Իր ներդաշնակության մեջ, մարդկանց հարաբերությունների մեջ, այս լեռնաշխարհի ներդաշնակության մեջ և խորհրդի մեջ […]

Արտգործնախարարը կմեկնի Սոֆիա

Հունվարի 15-16-ը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Բուլղարիա: Այցի ընթացքում նախատեսված են նախարար Նալբանդյանի հանդիպումները Բուլղարիայի գործադիր և օրենսդիր մարմինների բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Քուչակ-Ապարան-Ալագյազ ճանապարհահատվածներում բուք է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ,  Աշտարակում, Ապարանում, Արագածում, Արթիկում, Աշոցքում, Հրազդանում, Սևանում, Ճամբարակում, Եղեգնաձորում, Վայքում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում, ինչպես նաև Տիգրանաշենի լեռնանցքում տեղում է ձյուն: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը: Քուչակ-Ապարան-Ալագյազ ճանապարհահատվածներում բուք է: Առատ ձյան պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Միջպետական և հանրապետական […]

Արցախում կանխվել է դիվերսիոն հետախուզական փորձ

Հունվարի 14-ին և լույս 15-ի գիշերը  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ու ՀԱՆ-17 և ՌՊԳ-7 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 600 կրակոց, տեղեակցնում է ԼՂՀ  ՊՆ լրատվական ծառայությունը: Բացի վերոնշյալից, հունվարի 14-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ուժերը շփման գծի արևելյան ուղղությամբ ձեռնարկել են դիվերսիոն […]

Ստամբուլի հայկական Թարգմանչաց վարժարանի տարածքում պայթյուն է որոտացել

Ստամբուլի Օրթաքյոյ թաղամասի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու և հայկական Թարգմանչաց վարժարանի տարածքում հունվարի 13-ի առավոտյան պայթյուն է որոտացել: Թուրքական «Habertürk» լրատվական ծառայությունը տեղեկացնում է, պայթյունը տեղի է ունեցել տարածքում գտնվող կոյուղու դիտահորում, ինչի հետևանքով դիտահորի՝ շուրջ 60կգ կշռող  կափարիչը օդ է նետվել, գրում է Ermenihaber.am-ը: Պայթյունի հետևանքով զոհեր կամ վիրավորներ չկան, բայց բնակիչների շրջանում սարսափ […]

ՀՀ ո՞ր քաղաքում է արձանագրվել ամենամեծ գնաճը /վիդեո/

Վերջին 11 ամսում հանրապետությունում արձանագրվել 1.7 տոկոս միջին գնաճ, մասնավորապես` 2015-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ամենամեծ՝ 2.7 տոկոս գնաճ նկատվել է Էջմիածին քաղաքում, մայրաքաղաքում գնաճի ցուցանիշը եղել է 1.4 տոկոսի չափով, իսկ ամենաքիչ գնաճ արձանագրվել է Գավառ քաղաքում՝ հասնելով 1.3 տոկոսի: Մանրամասները՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի