07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արարատի մարզում քաղաքացի է սառցահարվել

Հունվարի 15-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Բերդիկ գյուղի դպրոցի մոտակայքում սառցահարված, կիսամերկ տղամարդ է ընկած: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել Արտաշատ քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ շտապօգնության աշխատակիցները 1971 թ. ծնված Ռ. Վ.-ին հոսպիտալացրել են Արտաշատ քաղաքի ԲԿ, այնուհետև՝ Երևանի «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները […]

Բակո Սահակյանը հանդիպել է Սեյրան Օհանյանի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Ազատամարտիկի որդուն ծեծել են

«Հովհաննեսը մասնակցել է իրազեկող երթերի ու դա չի հերքել: Նա 9-րդ դասարանի աշակերտ է:  Հարվածներ են հասցրել դեմքին ու որովայնին…»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Հիմնադիր խորհրդարանի մամլո պատասխանատու Վարուժան Ավետիսյանը: «Նոր Հայաստան»-ի անչափահաս համակիր Հովհաննես Հարությունյանը  ծեծից հետո դիմել է Ոստիկանության բաժին: Ավետիսյանը նշեց, որ ինքը որպես փաստաբան է ուղեկցել Հովհաննես Հարությունյանին:Վերջինս համապատասխանաբար հաղորդում է […]

Եվրադատարանը մերժել է պարետային ժամի դեմ բողոքող Թուրքիայի քաղաքացիների դիմումները

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մերժել է Թուրքիայի Շըրնաք նահանգի Սիլոփի, Ջիզրե շրջաններում և Դիարբեքիրի Սուր շրջանում հայտարարված պարետային ժամը չեղարկելու պահանջով ներկայացված 5 դիմում, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «Hurriyet» թերթը տեղեկացնում է, որ դիմումները ներկայացվել էին Սիլոփի, Ջիզրեի և Սուրի 5 բնակչի անունից: Իրենց հայցադիմումի մեջ նրանք պահանջել են դատական որոշմամբ չեղարկել պարետային ժամը, […]

Ճանշիններն իրականացնում են ճանապարհների մաքրման աշխատանքներ

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին՝ Աշտարակում, Ապարանում, Արագածում, Արթիկում, Աշոցքում, Հրազդանում, Սևանում, Ճամբարակում, Եղեգնաձորում, Վայքում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում, Տիգրանաշենի լեռնանցքում երեկվանից ձյուն է տեղում։ Իսկ Ապարան- Քուչակ- Ալագյազ հատվածում և Վարդենյաց լեռնանցքում ձյան հետ միասին նաև քամիներ են և բուք։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը: Ապարան-Քուչակ ճանապարհն սպասարկող «Ապարան» ՃՇՇՁ ընկերության տնօրեն […]

Արդարադատության նախարարները քննարկել են

 ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հունվարի 14-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարար Արարատ Դանիելյանին: Այս մասին տեղեկացնում է արդարադատության նախարարության լրատվական ծառայությունը: Նախարարները քննարկել են արդարադատության ոլորտում երկկողմ համագործակցության խորացմանն ու զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր: Արփինե Հովհաննիսյանը բարձր է գնահատել երկու երկրների գործընկեր կառույցների առկա փոխգործակցությունը և այն ընդլայնելու ու ինտենսիվացնելու պատրաստակամություն […]

Պերմյակովի գործով դատական արտագնա նիստի վայրը չի փոխվի

ՌԴ 102-րդ ռազմաբազայի տարածքում հունվարի 18-ին տեղի կունենա Գյումրիում Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով արտագնա դատական նիստը: Դահլիճի հետ կապված փոփոխություն չի լինի, նիստը լինելու է նույն կարգով, ինչ առաջին՝ դեկտեմբերի 18-ին նշանակված նիստի ժամանակ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ […]

Ադրբեջանցին ցմահ ազատազրկման է դատապարտվել Մոսկվայում

Մոսկվայի դատարանը Ադրբեջանի 49-ամյա քաղաքացի Խալիլ Սարիեւին ցմահ ազատազրկման է դատապարտել։ Ադրբեջանցին կրակել ու սպանել էր ոստիկանի, ով փորձում էր ձերբակալել ադրբեջանցու ընկերոջը։ Տղամարդը ոստիկանին սպանելուց հետո փոխուստի էր դիմել, սակայն նրան հայտնաբերել են վարձով բնակարանում։      

Կարանտինի հայտարարման տեսանկյունից մեզ մոտ տեխնիկական բարդություններ կան. Ահարոն Ադիբեկյան

Ուկրաինան կարանտին է մտցրել խոզի գրիպի տարածումը կանխարգելելու նպատակով, սակայն մեզ մոտ մի քիչ բարդ է, որովհետև տեխնիկական բարդություններ կան: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ խոսելով խոզի գրիպի տարածվածության մասին: «Գրիպի գաղտնի շրջանը մեկ շաբաթ է տևում, երբ մարդը վիրուսակիր է և վարակում է շրջապատին, հետևաբար, շատ կարևոր է, որ առաջին […]

Բանակային զորամիավորումներում անցկացվել են ռազմական խորհրդի նիստեր

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի՝ շաբաթվա սկզբին  բանակային զորամիավորումներ եւ կայազորներ մեկնարկած աշխատանքային այցերը շարունակվել են նաեւ հունվարի  14-ին։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ լրատվական ծառայությունը: Այսօր՝ 1–ին եւ 4-րդ բանակային զորամիավորումներում կայացած ռազմական խորհրդի նիստերում  ամփոփվել են 2015 թվականի ուսումնական տարում կատարված աշխատանքները։ Հաշվետու զեկույցներով ու ելույթներով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի