07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Անցկացվել են հայ-բրիտանական երկրորդ ռազմաքաղաքական խորհրդակցությունները

Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավարության պաշտպանության նախարարությունների միջև պաշտպանական բնագավառում համագործակցության շրջանակներում Լոնդոնում հունվարի 14-ին անցկացվել են հայ-բրիտանական երկրորդ ռազմաքաղաքական խորհրդակցությունները, որին հայկական կողմից մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը: Խորհրդակցությունների ընթացքում ամփոփվել են 2015թ. երկկողմ համագործակցության արդյունքները և քննարկվել են հայ-բրիտանական պաշտպանական բնագավառում 2016-2017թ.թ. համագործակցության հեռանկարները: Քննարկումների արդյունքում ՀՀ […]

Մեղր վաճառելու պատրվակով գողացել էր ծեր կնոջ դրամապանակը

Հունվարի 12-ին, ժամը 20.40-ին, 1931 թ. ծնված Թագուհի Թ.-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Մարինե անունով մի կին գողացել է իր դրամապանակը: 85-ամյա տուժողը ոստիկաններին պատմել է, որ ժամը 17-ի սահմաններում Մարինե անունով կինը, մեղր վաճառելու պատրվակով, այցելել է իր բնակարան և միջանցքի պահարանում դրված պայուսակից գողացել դրամապանակը, որի մեջ եղել են բանկային […]

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Եգիպտոսի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թարեք Իբրահիմ Մուհամմադ Մաաթին: Այս մասին տեղեկացնում են նախագահակնից: Նախագահը շնորհավորել է դեսպանին՝ դիվանագիտական առաքելությունը մեր երկրում սկսելու կապակցությամբ և հույս հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում նա իր փորձն ու գիտելիքները կներդնի ի նպաստ երկու բարեկամ երկրների հարաբերությունների […]

Հայտնի գիտնականը մերժել է Թուրքիա գնալու Էրդողանի հրավերը

Ամերիկացի հայտնի լեզվաբան, փիլիսոփա և գրող Նոամ Չոմսկին (Խոմսկի), մերժել է Էրդողանի` Թուրքիա այցելելու և տեղում իրավիճակին ծանոթանալու հրավերը, գրում է  Ermenihaber.am-ը։ Էրդողանը աշխարհահռչակ գիտնականին ուղղված նման առաջարկով էր հանդես եկել այն բանից հետո, երբ Չոմսկին միացել էր օրերս 1128 թուրք գիտնականների կողմից ստորագրած «Այս մեղքին հանցակից չենք դառնա» համատեղ հայտարարությանը: Թուրք  ակադեմիկոսների «Հանուն խաղաղության» նախաձեռնության հրապարակած […]

«Քաղաքացիական պայմանագիրը» կսատարի Անդրեասյանին, եթե նա որոշի շարունակել պաշտոնավարումը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը լրջորեն մտահոգված է այն տեղեկությունների կապակցությամբ, թե ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրաժարականը պայմանավորված է նրա վրա գործադրված ճնշումներով, որոնց հեղինակը, ըստ մամուլի բազմաթիվ հրապարակումների, Վատիկանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն է: Ո՛չ Կարեն Անդրեասյանը, ո՛չ Միքայել Մինասյանն այս հրապարակումների կապակցությամբ հերքմամբ հանդես չեն եկել, չեն […]

Վարչապետն այցելել է «Սինոփսիս Արմենիա» ընկերություն

Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ձեռնարկության ուսումնական և արտադրական դեպարտամենտներում, ծանոթացել ընթացիկ և հեռանկարային ծրագրերին, ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված նոր նախաձեռնություններին: Այս մասին տեղեկանում ենք կառավարության լրատվական ծառայությունից: Մասնավորապես, ուսումնական դեպարտամենտի ղեկավար Վազգեն Մելիքյանը վարչապետին մանրամասներ է ներկայացրել արտադրություն-բուհ համագործակցության մոդելի հիման վրա իրագործվող կրթական ծրագրի վերաբերյալ: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի […]

Բացահայտվել է գողության 12 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 11-ը։ Բացահայտվել է գողության` 2, խարդախության 4 և յուրացման 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 12 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետևանքով […]

Մոսկվայում վերելակի ընկնելու հետեւանքով երիտասարդ կին է մահացել /վիդեո/

Մոսկվայի էլիտար շենքերից մեկում վերելակը պոկվել ու ընկել է, ինչի հետեւանքով մահացել է 36-ամյա Իրինան Վոլոդինան՝ հաղորդավար Եվգենի Կոչերգինի դուստրը։ Իրինա Վոլոդինայի դուստրը հրաշքով է փրկվել մահվանից, 2 տարեկան երեխան դայակի հետ մյուս վերելակով են իջել։ Մանրամասները՝ տեսանյութում

Հայկական գինիները ներկայացվեցին Ամստերդամի «Գինիների մասնագիտական փառատոն 2016»-ին

Հունվարի 11-13-ը Ամստերդամում կայացած «Հորեկավա» սննդի փառատոնի շրջանակներում անցկացվող «Գինիների մասնագիտական փառատոն 2016»-ին` Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ, ներկայացվեցին Հայաստանի հինգ գինեգործական ընկերություններ` «Զորահ», «Տրինիտի», «Ոսկենի», «Կարաս» և «Արմենիա»: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ լրատվական ծառայությունից: Փառատոնի բացման արարողությունն իրականացրեցին փառատոնի գլխավոր տնօրեն Յան-Սեբաստիան ֆան Լիսումը և Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը: Իր հանդիսավոր խոսքում ՀՀ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի