25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Կուսակցություններն ընկնելու են 2 միլիոնանոց ցուցակի վրա և փորձեն համադրե՞լ դրանք. Դավիթ Հարությունյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այսօր Ընտրական օրենսգրքի շուրջ խորհրդարանական լսումների ըմնթացքում հարց ուղղեց  նախագծի հիմնական զեկուցող, Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին:

Զոհրաբյաննի հարցը վերաբերում էր ընտրության մասնակցած անձանց ցուցակների հրապարակման իրավական խոչընդոտցին: «Դուք ասացիք, որ ընտրությունից X ժամանակ անց` հնարավորություն կլինի համեմատել նախապես հրապարակված և ընտրության մասնակցած անձանց ցուցակները: X ժամանակը որքա՞ն է լինելու և արդյո՞ք ցուցակների համեմատման գործընթացին կարող են մասնակցել կուսակցությունները, իսկ եթե մասնակցելու են, արդյոք դա չի նշանակում, որ ձեր հիմնական մտահոգությունը՝ գաղտնիության պահպանումը, փարատվում է: Ըստ էության` բոլոր քաղաքական ուժերը, ներառյալ ձեր կոալիցիոն գործընկեր Դաշնակցությունը կողմ է ընտրության մասնակցած անձանց ցուցակների հրապարակմանը»,- ասաց Զոհրաբյանը:

Դավիթ Հարությունյանը, պատասխանելով  Նաիրա Զոհրաբյանի հարցին`   նշեց, որ ցուցակների համեմատման ժամանակը դեռևս հստակ չէ, և տվյալ հարցը  քննարկման փուլում է: Հարությունյանը շեշտեց, որ ցուցակների համեմատման գործընթացի ժամանակ  կուսակցության ներկայացուցիչները ներկա  չեն լինի:

«Ի՞նչ է, կուսակցություններն ընկնելու են 2 միլիոնանոց ցուցակի վրա և փորձեն համադրե՞լ դրանք. իհարկե` ոչ: Դրա համար ասացի, որ էլեկտրոնային սարքեր են: Օրինակ՝ ես պատկերացնում եմ, որ կմշակվի ծրագիր, որի կոդը բաց կլինի, և քաղաքական ուժերի վստահված ծրագրավորողները կծանոթանան: Չի հրապարակում, այլ համեմատում է»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ