28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Քվեաթերթիկների համար հնարավոր չէ այդքան գույն գտնել»

«Քանի որ Ընտրական օրենսգիրքը պետք է կարգավորի դաշտը, անկախ ելքից` հիշենք, որ Հայաստանում կան հարյուրավոր կուսակցություններ, և եթե մի պահ պատկերացնենք, որ այդ կուսակցությունների գոնե կեսը հայտ ներկայացնի մասնակցելու ընտրություններին, ապա ԸՕ-ը ֆիզիկապես չի կարող ապահովել այդ դաշտը», -այսօր ԱԺ-ում ԸՕ-ի շուրջ քննարկման ընթացքում ասաց  «Ալյանս» կուսակցության մամուլի խոսնակ Վարդան Քոչարյանը:

Քոչարյանը նշեց, որ որ գունավոր քվեաթերթիկների համար հնարավոր չէ այդքան գույն գտնել, որ բոլոր կուսակցությունների քվեաթերթիկներն առանձնանան:

Վարդան Քոչարյանը հարց ուղղեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին. «Այս պարագայում ինչպե՞ս է կարգավորվելու է այս ամենը: Ովքե՞ր են լինելու համապատասխան մասնագետները, նրանք հանձնաժողովի՞ց են լինելու, թե՞ այլ անդամներ, ու վերջիններս վճարվելու են պետական բյուջեի՞ց»:

Պատասխանելով հարցին` Դավիթ Հարությունյանն ասաց, որ տեսականորեն հնարավոր է, որ բազմաթիվ կուսակցություններ մասնակցեն ընտրություններին, և դրա համար գոյություն ունի ընտրագրավ:

«Մենք մտածում ենք լրացուցիչ միջոցներ ձեռնարկել, որպեսզի այդ գունային տարբերակումը լինի: Իսկ մասնագետներին վարձելու է ԿԸՀ-ն»,- նշեց  Հարությունյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ