04 Հուլիսի, Հինգշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամեն տոն մեզ պիտի գործողության մղի

«Ամեն տոն մեզ պիտի գործողության մղի: Միայն տոնելը բավարար չէ, եթե արդյունքում մարդը չի փոխվում ու ավելի լավը դառնում: Հովիվները երբ նորածին Հիսուսին տեսան, ապա ետ վերադարձան, «փառավորում և օրհնում էին Աստծուն այն ամենի համար, որ լսեցին ու տեսան» (Ղկ 2:20): Հիմա մեր գործերն ու մտքերը նույնպես այս տոնից ու մեր լսածից տոգորված պետք է […]

Հայաստանին նոր ցիկլոն է մոտենում

Հունվարի 6-7-ին հանրապետության տարածքը կգտնվի արևմուտքից մոտեցող ցիկլոնի ծայրամասերում, մասնավորապես Շիրակում, Արագածոտնում, Արարատյան դաշտում, Կոտայքում, Վայոց Ձորում և Երևանում ժամանակ առ ժամանակ դադարներով կտեղա ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում նաև բուք:Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՏԿԱԻՆ հիդրոմետ պառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Իսկ ահա հունվարի 8-ին մենք կգտնվենք այդ ցիկլոնի կենտրոնում ինչի […]

Մատուցվեց Ս. Ծննդյան ճրագալույցի Ս. Պատարագ

Հունվարի 5-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիս Ս. Սարգիս եկեղեցում Ս. Ծնունդյան ճրագալույցի Ս. Պատարագը մատուցվեց առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Ս. Պատարագին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, հայտնում է qahana.am-ը: Պատարագիչը Տ. Շահե քահանա Հայրապետյանն էր: Հավարտ Ս. Պատարագի Սրբազան հայրը […]

Համաճարակաբանական վիճակը վերահսկելի և կառավարելի պահելու նպատակով համայցերը շարունակվում են

ՀՀ առողջապահության նախարարությունում ստեղծված արագ արձագանքման  խումբը  հանրապետությունում  համաճարակաբանական վիճակը վերահսկելի և կառավարելի պահելու նպատակով շարունակում է  աշխատանքները: Նախարարի հանձնարարությամբ ձևավորված խմբի անդամները նախատոնական և տոնական օրերին վաղ առավոտից  համայցեր են իրականացնում տարբեր բժշկական կազմակերպություններ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն աշխատանքային խմբում ընդգրկված մասնագետների հետ այսօր այցելեց  «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն և «Արաբկիր» բժշկական համալիր: […]

Հայտնաբերվել է «Սդղի գյոլի» գոմերի պահակի դին

Հունվարի 3-ին, ժամը 20.52-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի մոտակայքում՝ «Սդղի գյոլ» կոչվող հանդամասում գտնվող գոմերի պահակ Կ. Հ.-ն (ծնվ. 1968թ.) ժամը 17.00-ի սահմաններում գնացել է սնունդ բերելու (գոմերից մոտ 200մ հեռու) և չի վերադարձել, որոնողափրկարարական աշխատանքներին աջակցելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ […]

Մայրաքաղաքի գլխավոր փողոցները մաքրված են

Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում անցած գիշեր և օրվա ընթացքում չընդհատվող ժամանակացույցով շարունակվել են ձյան մաքրման և ձնահեռացման աշխատանքները: Գլխավոր  փողոցները  մաքրված են ձնածածկույթից:  Զուգահեռաբար մաքրվում և աղի ու ավազի  խառնուրդով մշակվում են երկրորդական փողոցները, մայթերը և վերգետնյա և ստորգետնյա անցումների աստիճանավանդակները: Վարչական շրջանների համապատասխան ձեռնարկությունների և համատիրությունների ուժերով ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքներ են կատարվում նաև […]

Արմեն Մուրադյանը վարչապետ Աբրահամյանին զեկուցել է, որ համաճարակաբանական վիճակը վերահսկելի է և կառավարելի

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ներկայացրել է հանրապետությունում համաճարակաբանական վիճակը: Նախարարը զեկուցել է, որ առողջապահական համակարգն աշխատել է արտակարգ ռեժիմով և առաջիկա օրերին նույնպես շարունակելու է գործել այդպես: Տեղեկացվել է, որ նշված օրերին գրանցվել է 350-ից ավելի սուր շնչառական հիվանդության դեպք, որոնցից 67-ը՝ թոքաբորբով, […]

Ճրագալույցի մասին

 Սուրբ Ծննդյանը, ինչպես նաև Սուրբ Զատկին նախորդող օրը կոչվում է Ճրագալույց, որը նշանակում է ճրագ լուցանել, այսինքն՝ վառել: Այդ օրերին, ըստ հատուկ արարողակարգի, վառում են տաճարի ջահերն ու կանթեղները և վառվող մոմեր բաժանում ժողովրդին, որից հետո մատուցվում էսուրբ Պատարագ: Հայ Եկեղեցում տարվա մեջ միայն երկու անգամ է ճրագալույց կատարվում՝սուրբ Ծննդյան և սուրբ Հարությաննախատոնակներին, որովհետև այս տոներինավակատիքները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի