02 Հուլիսի, Երեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Որտե՞ղ է նշել Ամանորը Գրիգոր Դանիելյանը/ֆոտո/

«Ֆուլ Հաուս» սիթքոմի դերասան Գրիգոր Դանիելյանը` սիթքոմում` Մուշեղը, հրապարակել է նոր լուսանկար Ինստագրամի իր էջում և մակագրել` «Հարգելի ընկերներ ավարտվում է 2015 թվականը, եկեք շնորհակալություն հայտնելով ճանապարհենք այս տարին և ուրախ ժպիտներով դիմավորենք 2016 թվականը։ Թող 2016-ը լինի խաղաղ տարի, սիրով ու ջերմությամբ լցվեն բոլորիս տները, և թող հաջորդ տարի այս օրը մենք նույնպես շնորհակալությամբ […]

Գևորգը Նոր տարվա գիշերը ծեծե՞լ է հրեշտակապետին

Հունվարի 1-ի գիշերը ձերբակալել են ՀԽ անդամ Գևորգ Սաֆարյանին, որը տեղեկությունների համաձայն բերման է ենթարկվել երեք այլ ակտիվիստի հետ:Ոստիկանության փոխանցմամբ`  Գևորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ: Ի դեպ Գեղամ Խաչատրյանը  տուժող է ճանաչվել նաև «Շանթ և ընկերներ» գործով (Հրեշտակապետը կրկին ծեծվել էր): Գևորգ Սաֆարյանն էլ հայտնի է իր […]

Փրկարարները օգնության են հասել ծննդկանին

Հունվարի 2-ին, ժամը 03.00-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին գտնվում է Երևանի Սոսեի փողոցի թիվ 2/2 շենքի բնակարաններից մեկում և իր մոտ սկսվել են ծննդաբերության ցավեր, հիվանդանոց տեղափոխվելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել փրկարար ջոկատը: Փրկարարները Ք. Մ.-ին (1979թ. ծնված) տեղափոխել են «Բեգլարյան» ծննդատուն:

Անկանխատեսելի եղանակ. օդերևույթաբանները զգուշացնում են

Ուշադրություն Հունվարի 02-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում‵ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց: ՀՀ տարածքում՝ Հունվարի 2-ին, 5-6-ին սպասվում է ձյուն, առանձին հատվածներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց, հունվարի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ, առանձին հատվածներում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ. արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի […]

Ով մեր մերձավորը, որին պիտի մեր անձի պես սիրենք

Հիսուսն ասաց՝ սիրիր մերձավորիդ ինչպես քո անձը: Ով է մերձավորը: Մերձավորը՝ ցանկացած մեկն է, ում հանդեպ մենք ի վիճակի ենք սեր և հոգատարություն դրսևորել անկախ հավատքից կամ քաղաքական դիրքորոշումից, անկախ մեջ մեջ ընկնելու խորությունից, անկախ ազգությունից կամ մաշկի գույնից: Սա է քրիստոնեության սկզբունքը:  

Իրական բարեգործության թանկ գինը. Բագրատ Սրբազանը մեկնաբանեց /վիդեո/

«Բարեգործությունը մարդու բնական ձգտումն է, որը մարդու էությունն է կազմում, որովհետև Աստված, երբ ստեղծեց աշխարհը, արարչագործության մեջ ամեն ինչը բարիով էր և ամեն օրը բարի էր և ստեղծագործության ամեն պահը բարի էր: Աստված մարդուն ստեղծեց իր նմանությամբ և բարեգործությունը աստվածանմանությունն է»,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում իսկական բարեգործության բացատրությունը տվեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Սրբազանը […]

Կրակոցների ժամանակ բարձր երաժշտություն են միացնում. Ներքին Կարմիրաղբյուրի Ամանորը/վիդեո/

Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղը հենց սահմանագծին է: Անցած 2015 թվականին գյուղը բավականին տուժեց հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում: Ներքին Կարմիրաղբյուր գյուղի մանկապարտեզի սաները , թեև սովոր են կրակոցներին, բայց պայքարի ոգին կրում են իրենց մեջ: Ջերմ ու հայրենիք ունեցող հայացքներով Ամանորյա հանդես են տալիս…. Այս ամենի ականատեսը դարձավ նաև Henaran.am-ի թղթակիցը: Մանկապարտեզի երկարամյա տնօրեն Սվետլաննա […]

Սպիտակում տուն է այրվել

Հունվարի 1-ին, ժամը 13.09-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Սուրեն Ավետիսյան փողոցում տուն է այրվում: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սուրեն Ավետիսյան փողոցի թիվ 234 տանը (սեփականատեր՝ 1991 թ. ծնված Ա. Ս.): Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.33-ին, […]

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակվել է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 1-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ,  առատ ձյան պատճառով փակվել է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին ճանապարհաշինարարները գործի են դրել բոլոր մեխանիզմները, կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Իրավիճակի փոփոխության դեպքում լրացուցիչ կտեղեկացվի:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

Ամենաընթերցված