Ազգային ժողովի նիստին /Ուղիղ միացում/
ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը հորդորել է Միացյալ Նահանգների վարչակարգին դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող օգնությունը, քանի դեռ այդ երկիրը շարունակում է ագրեսիան: Այդ մասին տեղեկացնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը: Կոնգրեսականը խորը հիասթափեցնող է անվանել վերջին օրերի ընթացքում Ադրբեջանի ցուցաբերած ագրեսիան: «Ադրբեջանի նախագահ Ալիևը նոր հարձակումներ սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ: Ես խստորեն դատապարտում են այս ագրեսիան և հավատում, […]
«Հակառակորդը ըստ էության հայտնվել է շրջափակման մեջ»,-այսօր՝ ապրիլի 4-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը: Քաղաքագետի խոսքով՝ սա ռազմական իրավիճակի հաղթական փուլ է: «Ըստ էության լուրջ քննարկումներ են ընթանում նաև միջազգային մամուլում:Ադրբեջանը ընտրել է փոքր պատերազմների միջոցով տարածքներ զավթելու քաղաքականությունը»,-ընդգծեց քաղաքագետը: Մանրամասները՝ տեսանյութում:
Ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան հանրագրում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակի կտրուկ սրմանը: «Ըստ Սպիտակ տան տարածած հաղորդագրության՝ պարոն Բայդենը (ԱՄՆ փոխնախագահ) և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ իր անհանգստությունն էր հայտնել շարունակվող բռնությունների վերաբերյալ, երկխոսության կոչ էր արել` ընդգծելով հակամարտության համապարփակ լուծման, տարածաշրջանում կայունության, ապահովության ու զարգացման կարևորությունը: Դրանից […]
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը դրական է գնահատում այն, որ քաղաքական ուժերը համախմբված են, ու հայրենիքի պաշտպանությանը վերաբերող հարցերում բոլոր ուժերը մեկ բռունցք են դառնում: ‹‹Եթե քաղաքական ուժերը ներքին-քաղաքական հարցերում ունեն խնդիրներ, դա չի նշանակում, որ այսպիսի հարցերում չպետք է լինեն համախմբված: Դժվար է ասել, թե ինչ զարգացումներ կարող են լինել: Պիտի միահամուռ լինենք››: Արմեն Բադալյանը շեշտեց, […]
Հանրապետության տարածքում` ապրիլի 4-ի գիշերը ձյան առատ տեղումներ և բուք է սպասվում Վայոց ձորի, Սյունիքի և Արցախի լեռնային ու նախալեռնային գոտիներում: 4-ի ցերեկը, 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 4-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա: Երևանում՝ ապրիլի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանում կազմավորվել է ամենամեծ կամավորական ջոկատներից մեկը: Ջոկատի հրամանատարը՝ Համլետ Բաբայանը (Ջերմուկցի Համո) իր անունը փառքով է պսակել 1988 թվականից սկսած: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հրամանատարը նշեց, որ զայրացած է.« Թուրքը մնում ա թուրք: Գողեգող մտան ու մեր 18 տարեկաններին սպանեցին: Դրանց քոքը պետք ա վերջնական հանենք: Իմ ջոկատում հիմա հավաքվում են նախկինում կռված, փառավոր […]
Ռուսական առաջին ալիքը ռեպորտաժ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղից։ «Անհայտ է, թե ով է սկսել իրավիճակի նոր սրումը։ Հայատստանը հայտարարում է, որ Ադրբեջանը փորձել է Ղարաբաղ մտնել տանկերով, ծանր տեխնիկայով, սակայն հակահարված է ստացել։ Պաշտոնական Բաքուն իր հերթին մեղադրում է Երեւանին իրենց տարածքը գնդակոծելու մեջ․․․Ամեն դեպքում՝ երկու կողմն էլ խոստովանել են, որ զոհեր ունեն թե խաղաղ […]
«Յուքոմ», «Վիվասել» և «Բիլայն» օպերատորները վերացրել են Հայաստանի ու Արցախի միջև գործող ռոումինգը: Մասնավորապես «Յուքոմ» ընկերությունը տեղեկացրել է, որ ապրիլի 2-ից սկսած «Յուքոմ» ընկերության շարժական հեռախոսակապի (նախկին Օրանժ Արմենիա) բաժանորդների համար ԼՂՀ (374 97 ցանցում) ռոումինգի մուտքային և դեպի Հայաստանի ցանցեր ելքային զանգերի 1 րոպեի և SMS հաղորդագրությունների համար գործում է 5 դրամ րոպե սակագինը: […]
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է օգտատեր Լիլիթ Մկրտչյանի հրապարակած լուսանկարով: Լուսանկարում սահմանին զոհված զինվորներից մեկն է՝ Սասուն Մկրտչյանը: «Աղբերս, ես հպարտ եմ, որ քո նման աղբեր ունեմ, որ քո քուրն եմ: Իմ առյուծ աղբեր: Սիրում եմ քեզ շատ, դու միշտ իմ հերոսը կմնաս»,- գրել է Լիլիթը: «Ցավում ենք ու […]
























