07 Հուլիսի, Կիրակի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ձմեռային արձակուրդները երկարաձգվում են

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի միջնորդությունը, տեղեկացնում եմ, որ հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսումնական տարին կշարունակվի սույն թվականի հունվարի 18-ից։ Ոչ պետական հաստատություններին առաջարկում եմ առաջնորդվել նույն աշխատակարգով։ Ուսումնական ծրագրի ամբողջական յուրացման նպատակով մինչ ուսումնական տարվա ավարտը կկազմակերպվեն լրացուցիչ […]

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ի ժամը 16.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Բերդ-Ճամբարակ, Վերին Գետաշեն-Մադինա, Լեռնահովիտ-Գեղհովիտ, Մադինա-Լեռնահովիտ ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:  Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Մարտունի-Սևան ավտոճանապարհները: Գորիս-Սիսիան, Վայոց ձորի մարզի Սարավան գյուղից դեպի «Զանգեր» տանող ճանապարհահատվածը և Տիգրանաշենի ոլորաններին առկա է մերկասառույց:  Արագածոտնի մարզի Ապարան, Կոտայքի մարզի Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Շիրակի […]

Ճանապարհաշինական ընկերությունները շարունակում են աշխատել շուրջօրյա արտակարգ ռեժիմով

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների անցանելիությունն ապահովելու համար ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ենթակայության 35 ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցները հանրապետության տասը մարզերում շարունակում են աշխատել շուրջօրյա արտակարգ ռեժիմով: Գործի են դրվել համապատասխան բոլոր մեքենա-մեխանիզմները, ամբողջ բանվորական աշխատուժը: Չնայած եղանակային դժվարություններին, ճանապարհաշինարարներն արել են հնարավորինը, որպեսզի ավտոճանապարհները լինեն երթևեկելի: Ճանապարհի երթևեկելի հատվածների անցանելիությունը ապահովելուց հետո ճանշինների աշխատակիցներն […]

Առաջիկա շաբաթ և կիրակի օրերին պոլիկլինիկաները կաշխատեն հատուկ ռեժիմով

Հաշվի առնելով վերջին օրերին բնակչության շրջանում նկատվող սուր-շնչառական վարակներով հիվանդացության թվի որոշակի ավելացումը՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ առաջիկա շաբաթ և կիրակի օրերին՝ հունվարի 9-ին և 10-ին, քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բոլոր հաստատությունները կաշխատեն հատուկ ռեժիմով՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչև 17:00-ն: Նույն աշխատակարգով կաշխատեն նաև տեղամասային բժիշկները և մանկաբույժները: Հիշեցնենք, որ տոնական բոլոր օրերին՝ դեկտեմբերի 31-ից […]

Ինչո՞ւ Սաուդյան Արաբիան սադրեց Իրանին

«Հակամարտությունը նոր չէ, բավականին երկար պատմություն ունի: Այստեղ  առավել կարևոր է, թե ինչու հիմա սրվեց հարաբերությունները Իրանի և Սուդյան Արաբիայի միջև: Նշեմ, որ հիմնական վիճաբանության թեման սկսվել է նավթային բիզնեսի շրջանակներում»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում   հրավիրված ասուլիսի ժամանակ ` անդրադառնալով Իրան-Սաուդյան Արաբիա լարված հարաբերություններին, ասաց իրանագետ Մհեր Բաղդասարյանը: Իրանագետը փաստեց, որ առաջնայինը  նավթային բիզնեսի շուկայում […]

Հրաչյա Հարությունյանը շնորհավորել է Սիրուշոյին /ֆոտո/

Այսօր երգչուհի Սիրուշոյի ծննդյան օրն է, նա նշում է ծննդյան 29-ամյակը։ Երգչուհու հայրը՝ հայտնի դերասան Հրաչյա Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում Սիրուշոյի լուսանկարն է հրապարակել ու շնորհավորել նրան: «Ծնունդդ շնորհավոր, իմ անուշ աղջիկ»,- լուսանկարին կից նման գրառում է կատարել դերասանը:

Ջերմություն է. Արթուր Աբրահամը անկեղծացավ

Հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ  WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն  օրերս տոնած հերթական հաղթանակից հետո բարի ավանդույթի համաձայն կրկին եկել է Հայաստան: Henaran.am-ը արդեն տեղեկացրել էր, որ անցած տարում Արթուր Աբրահամը վերջապես գտել է իր երկրորդ կեսին և ամուսնացել: Այս տարի աշխարհի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը Ամանորը դիմավորեց սիրելի  կնոջ` Մերիի  և ընտանիքի անդամների հետ միասին Հայաստանում: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի