26 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Աստված իմ, զորացրու իմ զինվոր որդուն, ինչպես մի ժամանակ զորացրեցիր պատանի Դավթին

Աստված իմ … դու ասացիր, որ քեզ հուսացողները երբեք ամոթով չպիտի մնան, ու որ քեզ ապավինողի կողքին հազարներ կնկնեն և աջին տասնյակ հազարներ,բայց նրանց ոչինչ չի մերձենա…ուրեմն խնդրում եմ քեզ , այսօր զորացրու իմ զինվոր որդուն, ինչպես մի ժամանակ զորացրեցիր պատանի Դավթին, երբ կռվի դուրս եկավ հսկա Գողիաթի դեմ ու հովվական պայուսակից հանած լոկ մի պարսատիկի քարով ջարդեց մեծախոս ամբարտավանի գլուխը…իմ զինվոր որդուն ապավեն եղիր,զորացրու և տուր քո հայրական օրհնությունը… թող կռվի իր սուրբ հայրենիքի համար ու երբեք չտկարանա, թող առաջ գնա ու չվհատվի երբեք,թող նրա բոլոր թշնամիները երերան ու ընկնեն նրա ոտքերի տակ,որպեսզի փառավորվի քո անունը ,որպեսզի Քրիստոսամերժ տականքը ճանաչի ու ճաշակի ամենակենդանի Աստծո հզորությունն ու բարկությունը…քո ամենազոր Աջը պահապան լինի հայ զինվորին, սպայական կազմին ու նրանց աջակցող հայ ժողովրդին…ԱՄԵՆ

Սուսաննա Աղաջանյան

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ