Ժիրինովսկին Թուրքիային է մեղադրել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի համար

Ռուս քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին «Говорит Москва»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ուղիղ կապ է տեսնում Թուրքիայի եւ Ադրբեջանի՝ վերջերս կայացած բանակցությունների եւ Լեռնային Ղարաբաղի խնդրի սրման միջեւ։
«Թուրքիան, ի պատասխան մեր պատժամիջոցների, փորձում են մեզ վատություն անել՝ մեկ ղրիմ-թաթարների համայնքին են օգտագործում, մեկ Հայաստանի դեմ են գործում՝ իբրեւ մեր հավատարիմ գործընկերոջ։ Այստեղ էլ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ հիմնախնդիրն են սրում»,- ասել է նա։
Նա ասել է, որ այս երկու երկրների միջեւ վաղուց խնդիր կա, եւ այն լուծելու համար արտաքին միջամտություն է անհրաժեշտ։ Իսկ իբրեւ արտաքին միջնորդ Ժիրինովսկին տեսնում է Ռուսաստանին։
«Դա միայն Մոսկվան կարող է լինել։ Թող Կրեմլ գան Հայաստանի ու Ադրբեջանի նախարարները, գուցե հայտարարի գան։ Բայց ինքնուրույն նրանք չեն կարողանա պայմանավորվել, կոնֆլիկտը ժամանակ առ ժամանակ կսրվի, կլինեն զոհեր»,- ասել է նա։