20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Վստահ եմ` շուտով հաղթելու ենք. զինվորի մայր /վիդեո/

Այսօր Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ  եկեղեցում  բազմաթիվ հայեր հավաքվել էին՝ միասնական աղոթքով Տիրոջից գութ ու խաղաղություն խնդրելու: Պատարագը կատարվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ:

Պատարագից հետո մեր թղթակիցը զրուցել է քաղաքացիների հետ: Վերջինիս հավաստմամբ՝ մեր քաղաքացիները մարտական են տրամադրված, ընկճվածություն ու  վախի զգացում չկա և ոչ մեկի մեջ:

Զինվորի մայր Նունե Գևորգյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց. ‹‹Համոզված եմ՝ մեր զինվորները չեն ընկճվում, պատրաստ կանգնած են, որ պաշտպանեն մեր հայրենիքը: Վստահ եմ, որ շուտեվ հաղթելու ենք: Այսօր մեր միասնական աղոթքով փորձեցինք հզորացնել մեր տղաներին: Որդիս զինվոր է, ճիշտ է՝ հիմա Արցախում չէ, բայց զգում եմ, որ միշտ պատրաստ է մարտի դուրս գալ ու պայքարել՝ հանուն հայրենիքի: Մեր զինվրները պատրաստ սպասում են ՀՀ նախագահի հրամանին››, – ասաց զինվորի մայրը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ