Վարչապետն ընդունել է ԱՄՀ հայաաստանյան առաքելության պատվիրակությանը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ վարչապետը նշել է, որ ԱՄՀ-ի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը կարևոր նշանակություն ունի Հայաստանի մակրոտնտեսական կայունության ապահովման, ինչպես նաև տնտեսական կարևորագույն բարեփոխումների իրականացման համար: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը հետևողական է «Երկարաձգվող ֆինանսավորման ծրագրի» շրջանակում ստանձնած միջոցառումների […]





































