17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արտահանում-ներմուծում հարաբերակցության հավասարակշռվող դինամիկա

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը այսօր հրապարակեց 2016 թվականի հունվարի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Ըստ այդմ հունվարի տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ կազմում է 5.5%: Արդյունաբերության ոլորտը գրանցեց աճ 15.7 տոկոս, ծավալը կազմեց 94 միլիարդ 430.4 մլն դրամ։ Դրական դինամիկա պահպանում են  գյուղատնտեսությունը, գրանցելով  1.5 տոկոս աճ, […]

Լավ լուր. 168 Ժամ

ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2016 թվականի հունվարին նախորդ տարվա հունվարի նկատմամբ, աճել է 5.5%-ով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։ Հետաքրքրվողների համար նշենք, որ 2015 թվականի հունվարին (2014-ի հունվարի համեմատ) ՏԱՑ-ն աճել էր 1.3%-ով, իսկ 2014-ի հունվարին նույն ցուցանիշը 1.8% էր։ Իհարկե, եթե ավելի հետ գնանք, ապա տնտեսական ակտիվության ցուցանիշի աճն այնքան էլ […]

Ծանր ու դժվարին կռիվ. Հրապարակ

Վերջին ԳՄ նիստում Սերժ Սարգսյանը ոչինչ չի խոսել դաշնակցականներին տրվելիք փոխնախարարների պորտֆելների մասին։ Իսկ Աժ արտահերթի օրը ՀՀԿ-ականներն արձանագրել են նրա զարմանքն Աժ նիստում ԲՀԿ ներկայացուցիչ Միքայել Մելքումյանի բարձրաձայնումից, թե էդ ոնց է լինում, որ իշխանությունը 5 հոգանոց խմբակցության հետ համագործակցում է, իսկ 30 հոգանոց ԲՀԿ-ի հետ՝ ոչ։ Հենց էդպես էլ ասել է, հետաքրքրվել է […]

Եղանակը առաջիկա օրերին

Փետրվարի 23-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 24-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ: 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 24-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով, 25-ի ցերեկը նույնքան կբարձրանա: Երևանում՝ Փետրվարի 23-ի երեկոյան ժամերին, 24-ին սպասվում է անձրև, 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևանի փետրվարի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ. […]

Ինչ կտա Հայաստանին Ալիեւի այցը Իրան. Ժամանակ

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պատրաստվում է այցելել Իրան, որտեղ կհանդիպի այդ երկրի ղեկավարության հետ: Այցի օրակարգում, բնականաբար, կլինեն երկու երկրների տնտեսական համագործակցության մասին քննարկումներ, առավել եւս, որ ներկայումս Բաքուն ու Թեհրանը համագործակցում են բազմաթիվ ծրագրերի մասով: Այստեղ որոշակի հակասական իրավիճակ է: Թեհրանի եւ Բաքվի հարաբերություններում ԽՍՀՄ փլուզումից ի վեր մշտապես պահպանվել է լարված մի նյարդ, […]

Բունդեսթագի «Կանաչները» խոստանում են «Ցեղասպանության հարցը «հանել գորգի տակից»

Գերմանիայի Բունդեսթագը փետրվարի 25-ի իր օրակարգում ներառել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին առնչվող հարց, որի քննարկման առաջարկով հանդես է եկել «Միություն 90/Կանաչներ» կուսակցությունը: Փետրվարի 25-ին` օրվա երկրորդ կեսին`Բեռլինի ժամանակով 15։45-ին, քաղաքական այդ ուժը հանդես է գալու զեկույցով, որի ներկայացման եւ քննարկման համար նախատեսված է 45 րոպե, գրում է armradio.am-ը: Ինչպիսի՞ քննարկում է փետրվարի 25-ին սպասվում […]

Նոր արագաչափեր

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են ՀՀ ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2016 թվականի փետրվարի 17-ից Երևան քաղաքի Խանջյան փողոցում տեղադրված արագաչափ սարքի միջոցով արդեն սկսվել են արձանագրվել նաև հանդիպակաց ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդների կողմից երթևեկության սահմանված արագությունը գերազանցելու դեպքերը: Իսկ այսօրվանից՝ փետրվարի 22-ից գործարկվում են Էջմիածին […]

Հետախուզում է հայտարարվել

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է Վահագնի գյուղի բնակիչ Ն.Քոչինյանի սպանության շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Նախնական քննության տվյալներով՝ Ռուսաստանի Դաշնությունում  փայտանյութ վաճառելու շուրջ առաջացած տարաձայնությունների պատճառով, կենցաղային հողի վրա Ն.Քոչինյանի հետ փետրվարի 22-ին՝ ժամը 01-ի սահմաններում, վիճաբանել է Լոռու մարզի բնակիչ Ա.Կախյանը, որի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի