Պետք է կարողանանք ծախսերի հարցում զսպված լինել. Սուքիաս Ավետիսյան /վիդեո/
Ըստ պատգամավոր Սուքիաս ՎԱետիսյանի` ժողովուրդը պետք է հավատա, որ մեր երկրում կարող են լինել դրական փոփոխություններ: Այս մասին պատգամավորն ասաց Henaran.am-ի հետ զրույցում:
«Նախագահի՝ փետրվարի 12-ի ելույթը վերաբերում էր մեր կյանքի բոլոր բնագավառներին ու խնդիրներին: Ավտոմեքենաների հետ կապված՝ արդեն տեսնում ենք՝ առաջընթաց կա, կրճատումներ են լինելու: Մենք հիմա հասել ենք այն վիճակին, որ պետք է կարողանանք ծախսերի հարցում զսպված լինել: Մենք պետք է հստակ իմանանք՝ որոնք են այն թիրախները, որտեղ պետք չէ խնայել և հակառակը՝ այն թիրախները, որտեղ կարող ենք խնայողություններ անել», – ասաց Սուքիաս Ավետիսյանը:
Երկու օր առաջ վարչապետն ԱԺ-ի ամբիոնից հայտարարեց՝ ինքն անձամբ կհետևի, որ մենաշնորհ չլինի, տնտեսական դաշտում լինի հավասար մրցակցություն, որպեսզի գործարարները օրենքով սահմանված կարգով կարողանան ներկրել ու արտահանել տարբեր ապրանքատեսակներ:
Անդրադառնալով այս հայտարարությանը՝ Սուքիաս Ավետիսյանն ասաց՝ ողջունում է վարչապետի նախաձեռնությունը ապա շեշտեց՝ պատգամավորներն էլ պետք է ուշադիր լինեն ու եթե նկատում են որոշ խնդիրներ, հարկ է այդ մասին հուշել Կառավարությանը:
Մանրամասները՝ տեսանյութում: