Թ. Շահնազարյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ Կապի զորքերի պետ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր. Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով` որոշում եմ. Գնդապետ Թեմուր ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ։





































