01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Տարածաշրջանում մեկ շաբաթում գրանցվել է 7 երկրաշարժ

Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը փետրվարի 18-24-ն ընկած ժամանակահատվածում տարածաշրջանում գրանցել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 7 երկրաշարժեր: ՍՊԾ գործակալության հաղորդմամբ` փետրվարի 18-ին 3 և 4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.7 և 3.1) երկու երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում, համապատասխանաբար` Թավրիզ քաղաքից 68 կմ դեպի հյուսիս-արևելք և Մակու քաղաքից 32 կմ դեպի հարավ-արևելք: Հինգ երկրաշարժ գրանցվել […]

Մանդատը՝ Կարեն Շախմուրադյանին

ԱԺ ՀՅԴ խմբակցության արդեն նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանի մանդատը բաժին կհասնի սպանված գործարար Ռաֆայել Շախմուրադյանի որդուն՝ «Կարկոմավտո» ընկերության սեփականատերերից մեկի՝ Կարեն Շախմուրադյանին: Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

ԱԺ-ում քննարկում է ՀԾԿՀ-ի 2016 թ. գործունեության ծրագիրը

Այսօր Ազգային ժողովի նիստում քննարկվում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ 2016 թվականի գործունեության ծրագիրը: ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը նշեց, որ այս տարի հանձնաժողովը շարունակելու է ոլորտի կարգավորման կատարելագործմանն ուղղված քաղաքականությունը: «2015 թվականին իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տվել, որ ընկերությունը որոշ դեպքերում չի ապահովել նոր սպառողների սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման 16 գործընթացը: Նշված […]

Այսօր Անդրանիկ Զորավարի ծննդյան օրն է

151 տարի առաջ այս օրը Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում ծնվել է հայ զորահրամանատար, պետական գործիչ, ֆիդայապետ (հայդուկապետ) Անդրանիկ Թորոսի Օզանյան կամ Զորավար Անդրանիկ, Անդրանիկ Փաշան: Անդրանիկը հաճախել է տեղի Մուշեղյանը դպրոց 1875 1882 թթ. և այնուհետև աշխատել է հոր ատաղձագործություն խանութում: 1892 թվականին միացել է նորաստեղծ Հայ հեղափոխական դաշնակցությունը։ Համիդյան ջարդերի ընթացքում, Անդրանիկն այլ […]

Պուտինն ու Ալիեւը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են առեւտրատնտեսական համագործակցության եւ միջազգային օրակարգի մի շարք հրատապ թեմաներ։ Այդ մասին տեղեկացնում է Կրեմլի մամլո ծառայությունը։ Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, նախագահները կարծիքներ են փոխանակել Սիրիայի իրադրության կարգավորման հարցերի շուրջ՝ ընդգծելով Սիրիայում մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համատեղ […]

Էլինար Վարդանյանը ստորագրահավաք է սկսել

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն այսօրվանից   ստորագրահավաք է սկսել՝ ի պաշտպանություն քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի: Ստորագրահավաքի նպատակը խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացնելն է: «Վերջին մի քանի օրերին Գասպարիի կալանավորումը հասարակության օրակարգի մի մասն է կազմում: Խոսքը մարդու մասին է, ով առողջական խնդիրներ ունի: Ես այսօրվանից սկսելու եմ ստորագրահավաք, որն ուղղելու եմ Վերաքննիչ դատարանին` […]

Արագածոտնի և Շիրակի մարզպետները հրաժարականը հաստատվեց

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց հաստատել Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի և Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի աշխատանքից ազատվելու դիմումները: Որոշումը ներկայացնող Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ քաղաքական համագործակցությամբ պայմանավորված Ֆելիքս Ցոլակյանը և Սարգիս Սահակյանը պաշտոնից ազատվելու մասին դիմում են գրել: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց մարզպետներին համատեղ աշխատանքի համար: Տեղեկացնենք, որ Շիրակի մարզպետ կնշանակվի Հովսեփ […]

ՄԻՊ-ի հայտարարությունը Վ. Գասպարի գործի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության գործընթացի շրջանակներում մի շարք պատգամավորների կողմից բարձրաձայնվել է քաղաքացիական ակտիվիստ Վարտգեզ Գասպարիին ազատությունից զրկելու իրավաչափության հարցը: Միևնույն ժամանակ‚ այսօր՝ փետրվարի 24-ին Վ.Գասպարիի փաստաբանը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգ է ներկայացրել այն մասին‚ որ Վարտգեզ Գասպարին ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ենթարկվել է խոշտանգման: Բացի այդ‚ Վարտգեզ Գասպարիի […]

Ինքնասպանություն գործում են թույլ փիլիսոփայություն ունեցող մարդիկ. հոգեբան

2015 թվականին ինքնասպանությունների թիվը մեր երկրում աճել է: Այս մասին այսօր ‹‹Հենարան›› մամուլի ակումբում, լրագրողների հետ համնդիպման ընթացքոււմ նշեց ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային  կենտրոնի պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանը: Բանախոսը նշեց, որ անկախ այս ցուցանիշից՝ հարկ է հիշել, որ Հայաստանում ինքնասպանություն գործողների թիվն ավելի քիչ է, քան զարգացած երկրներում: ‹‹2015-ին  գրանցվել է ինքնասպանության 195 […]

Տարոն Մարգարյանը զգուշացրել է

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության բոլոր աշխատակիցների հետ, որի ընթացքում ներկայացվել է վարչության կատարած աշխատանքների 2015թ.-ի հաշվետվությունը: Մասնավորապես անդրադարձ է կատարվել վարչության կողմից քաղաքացիների դիմումների պատասխանների տրամադրման ժամկետներին, Երևանի ավագանու հաստատմանը ներկայացվող որոշման նախագծերի լիարժեք պատրաստմանը, վարձակալությամբ տրամադրված համայնքային գույքի կատմամբ մշտական հսկողություն իրականացնելուն և մի շարք այլ հարցերի: Խոսելով վարչության աշխատանքի մասին՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի