Հայաստանում նոր կրոնական կազմակերպություն է գործում.Ալեքսանդր Ամարյան
«Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական» կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանում նոր կրոնական կազմակերպություն է կազմավորվել: «Կազմակերպությունը կոչվում է «Ուղղադավան ավետարանական եկեղեցի»: Սա առաջին հայկական կրոնական կազմակերպությունն է, որը ստեղծվել է ՀՀ քաղաքացիների կողմից»,-մանրամասնեց Ամարյանը: Միևնույն ժամանակ Ալեքսանդր Ամարյանը դրական համարեց այն, որ տարիների ընթացքում հասարակության իրազեկվածության մակարդակն այս ոլորտում բարձրացել […]