Մի օր այս ամենը կվերջանա…
Մի օր այս ամենը կվերջանա։ Կմաքրեմ ձեր ծանրացած ծխնելույզները, Որ կրակն ավելի բորբոք լինի ձեր սենյակներում, Կբացեմ վանդակների դռնակները, Եվ դուք ամենաիսկական երգերը կլսեք Ազատության մեջ ճախրող թռչունների, Կորսված երազները թռչող գորգերի վրա Կմատուցեմ մոլորված ծերունիներին, Սարից իջնող ծաղկաբույր կդառնամ հոգնած մշակներին, Կլինեմ ամենահնչեղ զրնգոցը սիրահարների ձեռքերում զարկվող գավերի ՈՒ կփռեմ մոգական գիշերներ աստղառատ Մեղրածոր […]





































