Արյունահեղության հավանականությունը
«Տեռոր կարելի է համարել այնքանով, որ նրանք որպես թիրախ վերցնում են ոչ թե բուն մեղավոր կողմը, այլ երկրորդական դեմքերի, որոնք առնչություն չունեն բուն խնդրի հետ: Տվյալ դեպքում թիրախը ոստիկանությունն էր»,-այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ՊՊԾ գնդի տարածք մուտք գործած «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների գործողություններին՝ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Ադիբեկյանի խոսքով՝ այդ գործողությունները ահաբեկչություն կարելի է համարել այնքանով, որ նրանք որպես թիրախ վերցրել են ոչ թե բուն մեղավոր կողմին, այլ՝ երկրորդական դեմքերին, որոնք առնչություն չունեն այդ խնդրի հետ:
Ահարոն Ադիբեկյանը զիջումների գնալու հնարավորություն չի տեսնում և կարծում է, որ երկու կողմն էլ զիջումների չեն գնա և նկատեց, որ արյունահեղություն կարող է լինել: