15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Իշխանությունները պետք է ուժասպառ անեն Երեւանում զինված հարձակման մասնակիցներին.քաղաքագետ

«Հայաստանի իշխանությունները պետք է փորձեն բանակցություններ վարել՝ ուժասպառ անելով Երեւանում զինված հարձակման մասնակիցներին»,-այս մասին այսօր հրավիրված  մամուլի ասուլիսի ժամանակ ասել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Իսկանդարյանի  խոսքով, իշխանությունները պետք է փորձեն անարյուն ճանապարհով լուծել հարցը, բայց եթե այլ ճանապարհ չլինի՝ պետք է այնուամենայնիվ գրոհի անցնեն:

«Մենք գործ ունենք մարդկանց այն պատկերացման հետ, որ մեծ խնդիրները հնարավոր է լուծել հեշտ ճանապարհով: Այս պատկերացումը բնորոշ է հետխորհրդային հասարակություններին: Մարդիկ կարող են այսպես մտածել, միշտ էլ կգտնվեն 10,20 կամ 30 մարդ, որոնք կհավատան դրան»,- նշել է Իսկանդարյանը: Քաղաքագետը զինված հարձակումը պատահականություն չի համարում, այն նախապատմություն ուներ: Ըստ փորձագետի՝ ուլտրաարմատականությունը Հայաստանի համար նոր երեւույթ չէ:

Հիշեցնենք, որ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի շուրջ իրավիճակը շարունակում է մնալ հանգիստ: Արդեն երրորդ օրն է զինված խմբավորման անդամները պատանդ են պահում մի քանի ոստիկանների:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ