Երբ մենք բարի ենք
Երբ մենք երջանիկ ենք, մենք միշտ բարի ենք։ Սակայն երբ մենք բարի ենք, միշտ չէ, որ երջանիկ ենք։ Օսկար Ուայլդ
Երբ մենք երջանիկ ենք, մենք միշտ բարի ենք։ Սակայն երբ մենք բարի ենք, միշտ չէ, որ երջանիկ ենք։ Օսկար Ուայլդ
Հուլիսի 23-ին, ժամը 10:55-ի սահմաններում, հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Արսեն Արայիկի Առաքելյանը: ԼՂՀ ՊՆ-ն կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին և հարազատներին:
Հանրապետության տարածքում հուլիսի 24-25-ին, 28-ին‵ շրջանների մեծ մասում, 26-27-ին առավելապես հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-20մ/վրկ. արագությամբ: Քամին՝ հյուսիս-արևելյան 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի: Երևանում հուլիսի 24-28-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-17մ/վրկ. արագությամբ:
Գերմանիայի դաշնային խորհրդարանի՝ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման գործում լուրջ դերակատարում ունեցած թուրքական ծագումով պատգամավոր Ջեմ Օզդեմիրը կրկին հայտնվել է թուրքական լրատվամիջոներից հարձակման թիրախում: Այս անգամ պատճառը ոչ թե Հայոց ցեղասպանության բանաձևի սատարումն է, այլ Էրդողանի վարչակազմի կողմից հալածվող գյուլենականների հարցը: Միջանկյալ նշենք, որ թուրքական իշխանությունները հենց գյուլենականներին են մեղադրում հուլիսի 15-ին կազմակերպված պետական […]
Գիտնականները պարզել են, որ գարեջրի առանցքային բաղադրիչը կարող է օգտագործվել քաղցկեղի և այլ հիվանդությունների դեմ պայքարում: Այս մասին հայտարարել են ամերիկացի գիտնականները: Պարզվում է, որ գարեջուրը բարերար ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա՝ կանխելով բազմատեսակ բակտերիաների աճը: Այժմ գիտնականներն աշխատում են անհրաժեշտ տարրերը լաբորատորային պայմանաներում սինթեզելու ուղղությամբ: Նրանք հայտարարում են, որ մոտ են իրենց նպատակին:
Համացանցում է հայտնվել այն պահը, թե ինչպես են ռումբ տեղադրում լրագրող Պավել Շերեմետի մեքենայում։ Հիշեցնենք, որ Կիեւի կենտրոնում պայթեցրել էին Շերեմետի մեքենան, ինչի արդյունքում նա զոհվեց։ Տեսանյութում երեւում է, թե ինչպես է մարդասպանը ռումբը տեղադրում մեքենայում։ Ընդ որում, կադրերից երեւում է, որ մարդասպանը կին է։ Տեսակետ կա, որ նա տղամարդ հանցակից ունի։
ՊՊԾ գնդում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամնեն ազատ են արձկել վերջին երկու պատանդներին՝ ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին: Հիշեցնենք` ավելի վաղ ազատ էին արձակվել եւս երկու պատանդներ: Վարուժան Ավետիսյանը հանդիպում է ունեցել ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանի հետ՝ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ եւ որոշում է կայացվել ազատ արձակել պատանդներին՝ պայմանով, որ […]
Սահմանային Չորաթան գյուղի փոքրիկ բնակչուհի Մարիաննա Ուդումյանը բազմաթիվ անգամ է երգել՝ հենց սահմանին կանգնած: Գյուղում ասում են՝ Մարիաննան իր երգով թուրքի ականջը ծակում է : Այս անգամ Մարիաննայի երգի մեջ զայրույթը առավել շատ էր: Նա բոլոր հայերին համախմբման է հրավիրում: «Զարթիր լաո»,-հատուկ Henaran.am-ի ընթերցողի համար երգեց սահմանապահ աղջնակը: Մանրամասները` տեսանյութում:
Հուլիսի 22-ին՝ ժամը 21.25-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերել և բերման են ենթարկել 1957 թ. ծնված Արթուր Ե.-ին, որը 2014 թ. նոյեմբերի 22-ից ոստիկանության Կապանի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նախագահ Յոախիմ Գաուկին՝ Մյունխենում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ: «Բարեկամ գերմանացի ժողովրդին պատուհասած այս ողբերգությունը ևս մեկ անգամ ընդգծեց միջազգային համախմբվածության կարևորությունը՝ արմատախիլ անելու ծայրահեղականության բոլոր դրսևորումները: Վշտի և կորստյան այս ծանր պահին խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Գերմանիայի բարեկամ ժողովրդին՝ զոհվածների հարազատներին […]
























