ԱՊՀ անդամ պետությունների մաքսային ծառայությունների պատվիրակությունները հանդիպել են Բելառուսում
Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը սեպտեմբերի 14-15-ը մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 64-րդ նիստին։ Այն անցկացվել է Մինսկում, որտեղ պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Հայաստանի պատվիրակությունը գլխավորել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արթուր Աֆրիկյանը։ Բելառուսի նախագահի հետ հանդիպմանը կարևորվել է ապրանքաշրջանառության ծավալների մեծացման, ինչպես նաև սահմանային անվտանգության ապահովման […]





































