Իսկ ինչ-որ մեկն ասե՞լ էր
Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանին հետաքրքիր է ընկալել ընդհանուր գաղափարը, որ Կառավարությունն առաջարկում է կատարել կառավարության կառուցվածքում վերանվանել 3 նախարարություններ ու վերացնել մեկը: Օրենքի փոփոխության քննարկման ժամանակ նա հարցերով դիմեց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյան՝ հետաքրքրվելով, թե ինչու չի ներկայացվում Կառավարության ծրագիրը, եթե այն արդեն կա. «Եթե կառավարության ծրագրը կա, կան ընդհանոր պատկերացումներ, ինչո՞ւ ենք մենք այսքան ժամանակ ձգձգում, հենց այս նախաձեռնությա՞նն էինք սպասում»: Նա հաև հետաքրքրվեց, թե արդյոք մեկ նախարարության վերացմամբ սկսվում են այն համակարգային փոփոխությունները, որոնց սպասում էինք, և խնդրեց Հովհաննիսյանին պատասխանել, թե արդյոք ծանոթ է նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրին՝ կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների կառուցվածքի սահմանելու մասին:
Արփինե Հովհաննիսյանը հարցով պատասխանեց. «Իսկ ո՞վ ասեց, որ ձգձգվում է, երբ հաստատվի կառավարության կազմը, ծրագիրն էլ կներկայացվի, բայց այնպս չէ, որ կառավարության ծրագիրը կա ու սպասում է, որ ձևավորումը լինի ու հաջորդը օրը սկսեն այն մշակել, կա տեսլաան, մոտեցումներ, պատկերացումներ»: Ինչ վերաբերում է նախարարության վերացմանը, ապա նա նշեց, որ բնականաբար այլ երկրների փորձն ուսումնասիրվում է, բայց որևէ երկրում ունիվերսալ բաղադրատոմսեր չկան: «Նոր մոտեցումների մեկնարկ է, հիմա նոր կառավարությունն այս տեսքով է տեսնում այս նախարարությունների անվանումը՝ դրան համահունչ ուղարկելով որոշակի ազդակներ: Խորանալ, հասնել չգիտեմ՝ ուր, չեմ կարծում, որ այդքան էլ այս հարցի հետ առնչություն ունի:
Համակարգային փոփոխությունների հետ կապված՝ իսկ ի՞նչ-որ մեկն ասել էր, որ մեկ նախարարության վերացմամբ խոստացված փոփոխությունները մեկնարկում կամ շարունակվում են, սա մոտոցում է, որով այս կառավարությունը համարում է, որ քաղաքաշինության նախարարության քաղաքական մշակման տեսանկյունից այլ մարմիններ կարող են իրականացնել գործառույթները, կամ ինքը կարող է իրականացնել՝ ունենալով այլ կառուցվածք:
Սա որևէ խնդրի լուծում կամ դրա նախապայման չէ:
Հրամանագրին ծանոթ եմ»,-շեշտեց նախարարի պաշտոնակատարը:
Պատգամավորն արձագանքեց, որ կարող է արձանագրել, որ օրենքում սահմանված ժամկետում կներկայացվի ծրագիրը, ու համակարգային փոփոխությունները հենց սա է, ու մեկ նախարարության գնալով՝ փոփոխությունները կավարտվեն, քանի որ այլ փոփոխությունների մասին խոսք չկա: Նա նաև հարցրեց, թե նախագահի հրամանագրով արդյոք նոր կոմիտեներ կարող են ձևավորվել, թե ոչ:
«Համակարգային փոփոխությունենրի տեսանկյունից դուք հասկացաք այն, ինչ ուզում էիք, ընդհանրապես այդպես է, յուրաքանչյուրը լսում է այն, ինչ ցանկանում է և ասում է այն, ինչ ուզում է ասել: Ես էլ երևի բացառություն չեմ ու կասեմ՝ համակարգային փոփոխությունների մեկնարկն ու ավարտը, եթե կառուցվածքի մասով էիք ասում, նոր Սահմանադրությունն նոր իրողություններ է առաջադրում, ու փոփոխություններ հետագայում կներկայացվեն ձեր դատին, ու 2017-ին լինելու է նոր կառավարություն, ու եթե լինեն փոփոխություններ նոր կառավարության կազմում, կներկայացվեն ձեր դատին:
Նախագահի հրամանագրին ծանոթ եմ , բայց դա չի նշանակում, որ ես պարտավոր եմ պատասխանել ձեր, որպես դասախոսի կողմից, ինձ որպես ուսանողի առաջադրած հարցին»: