19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Տիկին Կարինե՛, ձեզ էլ է վերաբերում. վեճ Ազգային ժողովում (վիդեո)

«ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկմանը «Ժառանգություն» խմբակցության  ղեկավար Զարուհի Փոստանջյանն իր ելույթի խոսքում մեջբերեց համաշխարհային մշակութային գործիչների հայտարարությունը՝ Արդարություն Հայաստանում խորագրով հրապարակված և հայտարարեց, թե փոփոխություններ են նախատեսում՝ ակնկալելով ներդրումներ, երբ երկրում ներդրոմ չկա: «Չենք կարող ունենալ ներդումներ, մեր հայրենակիցները ունեն կարողություններ, բայց չեն ցանկանում ներդրում դնել՝ արդարության պակասից ելնելով»,-ասաց նա և նշեց, որ փոփոխության համար պետք է բանտախցում գտնվող քաղաքական հայացքների համար մարդկանց ազատ արձակել և արտահերթ ընտրություններ անցկացնել:

Զ. Փոստանջյանը հիշեցրեց Գյումրիի ԲՀԿ թեկնածուի որդու նախնական վարկածով ինքնսպանություն հասցնելու դեպքը: «Կարծում եմ՝ բոլորդ սթափ եք վիճակը գնահատում, տեսնում ենք՝ ինչ է կատարվում ՏԻՄ ընտրություններին, որի ժամանակ երիտասարդ է մահացել, որը զոհ է, ես այլ կերպ չեմ կարող ասել, որովեհտև բոլոր վկայություները նախնական մատնանշում են այդ փաստը»,-ասաց նա և հավելեց, որ եթե չեն գնում արտահերթ ընտրությունների և փոխում կառավարումը վերի վար, ապա նման ցնցումներն անխուսափելի կլինեն: «Որովհետև չեն մնում այլ ճանապարհներ հարցերը լուծելու: Վտանգավոր ճանապարհ է, որի թիրախում հետագայում լինելու են բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները, մեր հանրությունը գրեեթե բոլորից այնքան է կուշտ, որ ցանկանում է նրանց տեսնել սպանվածի տեսքով, վատ տրամադրություն է, բայց դա է հանրության մեջ տիրում, որովհետև չեք թողել ոչ մի ընտրություն»,-ասաց նա և նշեց, թե ՊՊԾ գնդի գրավումը դրա օրինակներից մեկն է:

Զարուհի Փոստանջյանը ապա դիմելով դահլիճում նստած ՀՀԿ-ական պատգամավորին՝ նշեց. «Եթե դուք հայտարարություններ եք անում, տիկին Կարինե՛, ձեզ էլ է, այո, վերաբերում, եթե նման արտահայտություններ եք անում, դա դեռ չի նշանակում, որ հարցը գոյություն չունի, ձեր դուռը, ձեր հարազատների դուռը չի թակելու, հետաբար խնդրում եմ, ուղղակի այդ գող ավազակները կառավարության պետք է պատժվեն»: Զարուհի Փոստանջյանին դահլիճի ՀՀԿ-ակակները հավանաբար հակադարձում էին, ով նիստերի դահլիճով մեկ առանց բարձրախոսի շարունակում էր սթափեցման կոչ ուղղել: Նիստը վարող ՀՀԿ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը կոչ արեց կարգապահ լինել և «մարդկանց վիշտը և անձնական ողբերգությունը չդարձնել քաղաքական բանավեճի առարկա»:

Զարուհի Փոստանջյանը բարձրաձայն շարունակեց բանավեճը՝  նշելով, որ այդ զոհը քաղաքական դրդապատճառ ունի: «Բոլորի երեխաները կարող են լինել»,-ասաց և նիստերի դահլիճի դուռը աղմուկով փակելով հեռացավ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ