07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Չիլիի պատգամավորների պալատը հատուկ բանաձևով դատապարտել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան

Չիլիի Պատգամավորների պալատի բանաձևը ս.թ. ապրիլի 1-2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ Ս.թ. ապրիլի 1-2-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի կապակցությամբ բանաձև է ընդունել Չիլիի Պատգամավորների պալատը: Բանաձևի տեքստում մասնավորապես ասվում է. «Ապրիլի 1-2-ի գիշերը Ադրբեջանի օդային և ցամաքային ուժերը լայնամասշտաբ հարձակում իրականացրին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ սահմանագծում` ծանր հրետանու և վերջին սերնդի […]

Արցախում ասում էին` Սերժ Սարգսյանն ինչպե՞ս կարող է տարածք հանձնել. Ժամանակ

Թերթի զրուցակիցն է Ղարաբաղյան շարժման մասնակից Մարգարիտա Քարամյանը: -Հենց այդ անջատման մասով’ մենք պայ­քարում ենք, ցանկանում ենք, որպեսզի ուղղվի Ռոբերտ Քոչարյանի օրոք արված այն սխալը, որ Ղարաբաղը դուրս մղվեց բանակցային սեղանից, բայց այսօր պաշտո­նական ՍտեփաՆակերտը չունի Հայաստանից տարբերվող դիրքորոշում ոչ մի հար­ցում, Սերժ Սարգսյանն ինչ բարձրաձայնում է, ինչ քայլի գնում է, պաշտոնական Ստեփանակերտը ոչ մի […]

Ով է սպանել «Դղյակի» տիրոջը. նոր հանգամանքներ. Առավոտ

Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու «Դղյակ» խանութի տիրոջ՝ 40-ամյա Գուրգեն Ավետիսյանի սպանության մեջ կասկածելու փաստով ձերբակալվել էր նրա մանկության ընկերը՝ 1976 թվականին ծնված Արմեն Փափազյանը, որը Շիրակի մարզի հարկային տեսչության աշխատակից է: Վերջինս պնդել էր, որ սպանությունը ինքն է կատարել, սակայն, Aravot.am-ի ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ, գիշերը ձերբակալվել է Գյումրիի նախկին պաշտոնյաներից մեկի՝ Արտուշ Մովսիսյանի […]

Հովիկ Աբրահամյանի խնայողությունից մեկ ժամ անց. Առավոտ

Պետական միջոցները խնայելու նպատակով երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանին զեկուցեցին,  որ 797 ծառայողական  մեքենա կկրճատվի՝ բացառությամբ ԱԱԾ– ին,  ոստիկանությանը, քննչական մարմիններին և փրկարար ծառայությանը սպասարկող ավտոմեքենաների։ Վարչապետի հայտարարությունից 1  ժամ էլ չանցած «Առավոտի» տեսախցիկը ֆիքսեց, թե ինչպես էին հարկատուների հաշվին երթևեկող պետական ծառայողական մեքենաները ոչ թե պաշտոնյաներին ծառայում,  այլ նրանց ընտանիքի անդամներին։ Պուշկինի անվան դպրոցի մոտ […]

Միչիգանի Սենատը հաստատել է Հայոց ցեղասպանությունը դպրոցների կրթական ծրագրում ներառելու օրինագիծը

ԱՄՆ Միչիգան նահանգում երեխաներին այսուհետ կսովորեցնեն Հոլոքոստի և 1915 թ. Հայոց ցեղասպանության մասին` համաձայն նահանգի Սենատի և Ներկայացուցիչների պալատի հաստատած նոր օրինագծի, գրում է Horizonweekly-ն։ Օրինագիծը ներկայացրել է Հանրապետական Կլինտ Կեստոն ու արժանացել է նահանգի Սենատի հավանությանը: Դպրոցական ծրագրում Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության մասին դասընթացներ կանցկացվեն 8-12-րդ դասարանի երեխաների համար:  

Բակո Սահակյանը Մանվել Գրիգորյանի հետ այցելել է սահմանագիծ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 19-ին այցելել է հանրապետության հարավային սահմանագծի հատվածներից մեկը, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին, տվել համապատասխան հանձնարարականներ դրված խնդիրների լուծման ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են Արցախ Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Հաղորդագրության համաձայն Արցախի նախագահին ուղեկցել են պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, «Երկրապահ կամավորականների միության» վարչության նախագահ […]

Շարմազանովը շնորհակալություն հայտնեց արցախցիներին ու Արցախի ԱԺ խմբակցություններին

Այսօր՝  ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողները հարց ուղղեցին ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին՝ փորձելով հասկանալ՝ Ինչու՞ միայն երեկ վարչապետը ԱԺ ամբիոնից  հայտարարեց,  որ անձամբ հետամուտ է լինելու մենաշնորհների վերացմանը, չէ՞ որ այդ խնդիրը վաղուց կար մեզանում: Անդրադառնալով այս հարցին՝ Շարմազանովն ասաց՝ գոնե օրենքով սահմանված է՝ մենաշնորհներ չպետք է լինեն մեր երկրում, պետք է լինի հավասարություն, բայց դժվարացավ […]

Մեկ օրվա մեջ 3 վրաերթ.կան վիրավորներ

Մայիսի 18-ին, ժամը 12.00-ին, «Մերսեդես E 320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Խորենացու եւ Իտալիայի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 19-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Ոստիկանության մամուլի ծառայությունից   հայտնում են, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի «Բարեղամի» կոչվող խաչմերուկում վրաերթի է ենթարկել 52-ամյա տղամարդու […]

Մենք բավարարված ենք այդ հայտարարություններով. Շարմազանով /վիդեո/

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց՝ նիստի ընթացքում քննարկվել են  ԱԺ քայօրյային, այդ թվում՝ ԸՕ նոր նախագծին վերաբերող հարցեր: ՀՀԿ խոսնակը հիշեցրեց՝ ԸՕ նախագծի քվեարկությունը  երրորդ ընթերցմամբ  տեղի կունենա  մայիսի 25-ին: «Եվս մեկ անգամ արձանագրել ենք, որ քաղաքական ուժերը եւ առաջին հերթին քաղաքական մեծամասնությունը պատրաստակամ է անել ամեն ինչ, որպեսզի […]

15 տարեկան դստերը թողել ու առաջնագիծ է եկել. Ջուլիետան կոչ է անում /վիդեո/

«Երբ իմացա լուրը, որ հակառակորդը պատերազմ է սկսել` տեղս չէի գտնում, անընդհատ տղաներին ասում էի` «գալու եմ, գալու եմ»: Չէին բերում, բայց իմ կամքի ուժի շնորհիվ վերջապես, իրականացավ երազանքս` արդեն մարտական դիրքերում եմ»,-այս մասին Ջաբրաիլի մարտական դիրքերից մեկում Henaran.am-ի թղթակցի անաց  43-ամյա Ջուլիետա Ալեքսանյանը, ով թիկունքում թողնելով 15 տարեկան դստերը` այսօր զինվորի ու իր կամավորական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի