18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Եթե Սերժ Սարգսյանը գնալու լինի

Քաղաքական-հասարակական շրջանակներում շարունակում են քննարկել, թե  Կարեն Կարապետյանի նշանակումը նշանակում է «թավշյա իշխանափոխություն» , որի մասին բաց տեքստով ՀՀԿ խորհրդի վերջին նիստում հայտարարեց երկրի նախագահը:

«Կարեն Կարապետյանը իսկապես կարող է առաջնորդել փոփոխությունների մեծ ալիքը Հայաստանում, հասարակությունը տանել դեպի նոր տնտեսական ու քաղաքական ազատություններ, կոտրել ամրացած կարծրատիպերը, տնտեսության շարժին հաղորդել նոր ճկունություն և այլն: Ես վստահ եմ՝ արդյունավետ աշխատելով, Կարեն Կարապետյանը կկարողանա դառնալ փոփոխությունների յուրօրինակ սիմվոլը Հայաստանում»,  Սերժ Սարգսյանի բաց մեսիջը լայն շրջանակներում ընկալվել է որպես առանց ցնցումների ու կտրուկ քայլերի իշխանափոխության սցենարի մեկնարկ:

Անդրադառնալով այս թեմային՝ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց.  «Չգիտեմ՝ Սարգսյանը կհեռանա, թե ոչ, բայց  ողջունելի կլինի, որ եթե գնալու լինի, գնա  հոգատար ձևով, գգուշորեն: Մեզ հեղափոխություն, դժգոհություն, ցնցումներ պետք չեն: Երկրի ներսում ներքին հակաարտությունները լավ բանի չեն բերի, ուստի եթե  նախագահ Սարգսյանը որոշել է իր քայլերն անել հանդարտ, առանց ցնցումների՝ դա դրական է.  մենք կհիշենք իրեն և՛ լավ գործերի,  և՛ թերացումների համար: Ով ուզում է լինի, թող լավ բաներ անի: Ամեն մարդ իր գործը պիտի լավ անի: Այդ դեպքում արդյունքի կհասնենք»:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ