Ով է Հայաստանում ամենակարողը. Իրատես
Հ1 հեռուստաընկերությունը սկսել է «Ամենակարող երգիչ» նախագիծը, պարզվում է Հայաստանում ամենակարող միայն ռաբիսներն են։ Քիչ էր, որ Հ2-ն է ժամերով եթեր տալիս նրանց, Հանրայինը եւս, պարզվում է, ռաբիսի երկրպագու է, կամ այդպիսին է համարում հեռուստադիտողներին։ Իսկ նրանք փոխվել են.
«Անհապաղ դադարեցնել «Ամենակարող երգիչ» նախագծի ցուցադրումը» կոչով ստորագրահավաք է սկսվել change.org կայքում ուղղված ՀՌԱՀ-ին և բոլոր մտահոգ հայերին։ Հանրայինի հեռուստաքաղաքականության հետ անհամաձայն քաղաքացիները հայտարարում են. Հանրային հեռուստաընկերությունը պարտավոր է իր լսարանի համար պատրաստել և հրամցնել մշակութային բարձր արժեք ներկայացնող հաղորդումներ, նրա գործունեության հիմնական նպատակը կայանում է հասարակությանը կրթելու և զարգացնելու առաքելության մեջ, իսկ նման նախագծերը ուղղակի կործանարար ազդեցություն կարող են ունենալ նույն այդ արժեքների համար։
Եթե այլ հեռուստաընկերություններ, որոնց եթերները նույնպես լցված են աղբով, քիչ թե շատ անկախ են ու ենթակա չեն ժողովրդի պահանջի իրագործմանը, Հանրային հեռուստաընկերությունը պարտավոր է հաշվի նստել իր լսարանի պահանջի հետ, քանի որ ֆինանսավորվում է պետական բյուջեից։ Նրանք օգտագործելով մեր գումարները, մեզ են ներկայացնում իրենց ճաշակին համապատասխան հաղորդում։ Հանրային հեռուստաընկերությունը պետք ու իրավունք չունի ընկնել ռեյթինգի հետևից, քանզի ֆինանսավորվում Է բացառապես ՀՀ բնակչության միջոցներով։
Հաշվի առնելով այն կարևոր հանգամանքը, որ նշված նախագիծը իսկական սպանդ Է հայ մշակույթի հանդեպ, պահանջում ենք անհապաղ դադարեցնել հաղորդման ցուցադրումը, քանի որ մենք ունենք դրա իրավունքը»։
Հայ մշակույթի սպանդը, իհարկե, միայն ռւսբիսը չէ, ռաբիսի նկատմամբ վերաբերմունքն է, սերիալներն են իրենց կեղծ արժեքների դավանանքով, նվնվոցով, քրեական-հիվանդանոցային-սիրային սրտաճմլիկ մելոդրամաներով, որ ալիքից ալիք կրկնում են իրար։ Հայ մշակույթի սպանդը այդ մշակույթը չճանաչելն է ու մակերեսային սահքը գրականության, պատմության, ճարտարապետության, երաժշտության, լեզվի իրավունքների վրայով։
«Ամենակարող երգիչըե հետևանք է, որի դեմ ստորագրահավաքով պայքարելը նման է գետի հունը ափով փակելուն։ Նույնիսկ երբ Հասմիկ Պապյանն է Ֆեյսբուքում արձագանքում. «Սա արդեն սպառում Է հույսի նշույլը։ եվ հաղորդումը վարելու են ճանաչված, սիրված ՀՀ ժող. արտիստներ… Ոտքի՛, հայ ժողովուրդ։ Սա երկար մտածված, լավ կազմակերպված և մեր մշակույթը վերջնականապես կացնահարելու հանցավոր գործողություն Է։ Անհրաժեշտ Է այն անհապաղ դադարեցնելու միջոցներ ճեղք առնել»։
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: