12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Կառավարության կառուցվածքը կփոխվի. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց

Ազգային ժողովն այսօր շարունակում է արտահերթ նիստը: Քվեարկության դրվեց «Հայաստանի հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Նախքան քվեարկությունը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հիշեցրեց, որ երեկ ինքը և այլ պատգամավորներ մի քանի դիտողություններվ ու առաջարկներով հանդես եկան, և հարցրեց, թե դրանք ընդունվելու են, թե ոչ: Աժ նախագահ գալուստ Սահակյանն ասաց, որ սա առաջին ընթերցումն է,  երկրորդի մեջ արդեն կլինի:

Նախագիծն ընդունվեց 2 դեմ, 77 կողմ և 9 ձեռնպահ ձայներով:

Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է Էկոնոմիկայի նախարարությունը վերանվանել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, Տրանսպորտի և կապի նախարարությունը՝ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն, Էներեգետիկայի և բնական պաշարների նախարարությունը՝ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն և վերացնել Քաղաքաշինության նախարարությունը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ