08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Տանջելով սպանել են թոռանս. միջադեպ Հայկազ Բարսեղյանի դատի ժամանակ

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով այսօրվա նիստին  միջադեպ է տեղի ունեցել: Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների իրավասության դատարանում գործով իրեղեն ապացույց ճանաչված առարկաների ուսումնասիրության ժամանակ, երբ բացվել է  սպանված կուրսանտի մահճակալի սավանը, որն ամբողջությամբ արյունոտ է եղել կուրսանտի տատիկը հուզվել է: Դատարանը հինգ րոպե ընդմիջում է  հայտարարել:Ընդմիջման  ժամանակ Հայկազ Բարսեղյանի տատիկը լացելով դիմեց ամբաստանյալների […]

Վթարային ջրանջատում Շենգավիթում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 20-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Գ.Նժդեհի, Արշակունյաց, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս.Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Վերին Շենգավիթ թաղ. 1-ին, 2-րդ փողոցների, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի փողոցների ու նրբանցքների, […]

Կարճվել է Վարդգես Գասպարիի նկատմամբ հարուցված քրեական գործը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը որոշում  է կայացրել դադարեցնել քրեական հետապնդումը և կարճել թիվ 15804115 քրեական գործով վարույթը` հանցակազմի բացակայության պատճառով: Այս գործով քաղաքացի Վարդգես Գասպարին մեղադրվում էր հանրորեն վտանգավոր արարքների համար, մասնավորապես` այն բանի համար, որ նա իբր խոչընդոտել է 2015 թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքին և քաղաքացիների` հանրաքվեի իրավունքի ազատ իրացմանը:

Լոնդոնի նախկին քաղաքապետը հաղթել է Էրդողանին վիրավորող բանաստեղծությունների մրցույթում

Բրիտանական Spectator ամսագիրն ամփոփել է Թուրքիայի նախագահ Էրդողանի մասին ամենավիրավորական բանաստեղծությունների մրցույթը, որի հաղթողն է դարձել Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնը։ Էրդողանին նվիրված քառյակում նախկին քաղաքապետը խոսել է Թուրքիայի նախագահի եւ այծի միջեւ ծագած սիրո մասին։ Բրիտանական հանդեսն այս մրցույթը կազմակերպել էր՝ սատարելու համար գերմանացի սատիրիկ Բեմերմանին, ով ծաղրել էր Էրդողանին ։ Թուրքիան բողոքի նոտա […]

Մեր օպտիմալացումն ինքներս սկսել ենք ավելի վաղուց. ԿԲ նախագահ /վիդեո/

«Մենք կառավարությունից անկախ ենք ու մեր օպտիմալացումն ինքներս սկսել ենք ավելի վաղուց»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի  հայտարարությանը: «Մենք ունենք համապատասխան թվաքանակով մեքենա ու այն չենք փոխում:  7 տարի է, ինչ  մեր աշխատողների քանակը չենք ավելացնում, աշխատավարձը չենք բարձրացնում, գործուղումների գումարը չենք փոխում: Բայց այս պահին հաշվի […]

ԱԺ արտահերթ նիստ կգումարվի

Կառավարության այսօրվա նիստում որշում կայացվեց մայիսի 25-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվելու է Ընտրական օրենսգիրքը և անալոգայինից թվային հեռարձակման անցնելու ժամկետի երկարաձգման հարցը`մինչև 2018 թվականի հուլիսի 20-ը: Որոշումը հիմնավորվում է նրանով, որ Հեռահաղորդակցության միջազգային միության ենթակայությամբ գործող աշխատանքային խմբերի կողմից դեռևս ընթանում են քննարկումներ` միասնական ստանդարտի ընդունման ուղղությամբ միության անդամ երկրների համար: Հիշեցնենք, […]

ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Պոնտոսի հույների ցեղասպանության կապակցությամբ

Մայիսի 19-ին` ՀՀ Ազգային ժողովի քառօրյա նիստի բացմանը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. «Հարգելի՛ գործընկերներ, այսօր Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակի օրն է: Ողջ աշխարհի հույները խնկարկում են իրենց հայրենակիցների հիշատակը, որոնք ցեղասպանության ենթարկվեցին Օսմանյան Թուրքիայում` Զմյուռնիա քաղաքում եւ Պոնտոսի սեւծովյան առափնյա տարածքներում: Հիշեցնեմ, որ անցյալ տարի Հայաստանի Հանրապետության […]

Առողջապահության նախարարությունում էլ կրճատումներ կլինեն

«Առողջապահության նախարարության բոլոր կառույցները, ՊՈԱԿ-ներն ու ՓԲԸ-ները, որոնց հիմնադիրն է հանդիսանում առողջապահության նախարարությունը, պետք է քննարկեն եւ վերանայեն իրենց մեքենանների թիվը»,-այսօր՝ մայիսի 19-ին կառավարության  նիստից հետո լրագրողներին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նախարարը տեղեկացրեց, որ   կրճատվող ավտոմեքենաների թիվը մոտ 70-74 է: «Այդտեղ նաեւ այն մեքենաներն են, որոնք դեռ 80-ական թվականների մարզերում աշխատում են մեր […]

Տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը

Մայիսի 20-ին Հայաստանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որին կմասնակցեն ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները: Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ինտեգրացիոն փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարներին կընդունի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ոչ»-ի գործունեության համար ԿԲ-ն արհեստական խոչընդոտներ չի ստեղծել. Արթուր Ջավադյան

ԱԺ-ում քննարկում են  ՀՀ Կենտրոնական բանկի 2015 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանըն իր ելույթում նշեց՝ սահմանադրական հանրաքվեին ընդառաջ՝ «Ոչ»-ի ճակատը հիմնադրամ էր բացել, որպեսզի քաղաքացիները կարողանային այդ կերպ դրակամական փոխանցումներ կատարել, բայց պարզվում է՝ արտերկրում գտնվող բազմաթիվ քաղաքացիներից  շատերը չեն կարողացել փոխանցում կատարել: Արդյուքում ահազանգեր են եղել: «Մի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի