24 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Էրդողանը կնեղանա, բայց հարաբերությունները ծայրահեղ չեն վատանա․ ռուս քաղաքագետը՝ Բունդեսթագի որոշման մասին

Ռուս քաղաքագետ Յուրի Պոչտան կարծում է, որ Գերմանիայի կողմից Հայող ցեղասպանության ճանաչումը լուրջ ազդեցություն չի ունենա Գերմանիայի եւ Թուրքիայի հարաբերությունների վրա։ «Իհարկե, վիրավորանքներ կլինեին, բնական է, որ Էրդողանը քննադատական հայտարարություններ արեց։ Նա անգամ կարող է անձամբ Մերկելին վիրավորել, քանի որ նա ոչ մի կերպ չազդեց պատգամավորների որոշման վրա»,- ասել է նա՝ նշելով, որ ներկա պահին […]

Փարիզն անցնում է ջրի տակ, իշխանությունները տարհանում են Լուվրի արժեքավոր նմուշները /վիդեո/

Փարիզում ջրհեղեղները չեն դադարում արդեն երեք օր։ Ֆրանսիայի մայրաքաղաքը հեղեղում է Սենայի ջուրը, գետի հունը շարունակում է բարձրանալ։ Տիրող իրավիճակի պատճառով քաղաքի կենտրոնում դադարեցվել է մետրոյի աշխատանքը, տարհանվում են Լուվրի արժեքավոր նմուշները։ Ջրհեղեղների արդյունքում արդեն 3 զոհ կա։

Թուրքիայի արձագանքը Բունդեսթագի որոշմանը ադեկվատ չէր․ Լավրով

Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը Թուրքիայի արձագանքը ադեկվատ չէր: Նման հայտարարություն է արել ՌԴ արտաքին գործերի նախարա ր Սերգեյ Լավրովը «Вести в субботу» հաղորդմանը տված հարցազրույցում: Նա կարծիք է հայտնել, որ Հայոց ցեղասպանության հետ կապված Բունդեսթագի որոշումը բխում է Թուրքիայի` ԵՄ իրական գործընկեր դառնալու ցանկության բացակայությունից: «Գուցե այստեղ դերակատարություն են ունեցել ինչ-ինչ ենթադրություններ, որոնք դրդել են այդ […]

Մեր երկրում ի՞նչ խնդիրներ ունեն հաշմանդամություն ունեցող երեխաները /վիդեո/

«Հաշմանդամություն ունեցող երեխաները պետք է ունենան այն բոլոր հնարավորութունները, ինչ որ ունեն նրանց հասակակից ոչ հաշմանդամ փոքրիկները. դա ներառում է և՛ ուսուցումը, և՛ հանգիստը, և՛ խաղերը, և՛ շփումը, և՛ մշակույթը, և՛ սպորտով զբաղվելը… Մի խոսքով՝ այդ երեխաները նորմալ զարգանալու հնարավորություն պետք է ունենան, իսկ այդ առումով մենք դեռ շատ-շատ անելիքներ ունենք», – Henaran.am-ի հետ զրույցում […]

Երեւանում անցնում է զազայագիտության 2-րդ միջազգային գիտաժողովը

Երեւանում՝ Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում, հունիսի 4-ին մեկնարկել է Զազայագիտական II միջազգային գիտաժողովը «ԶԱԶԱ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԵՎ ԱՆԱՏՈԼԻԱՅԻ ԱԼԵՎԻՆԵՐԸ» խորագրով: Գիտաժողովը կազմակերպել է «Իրանն ու Կովկասը» միջազգային ամսագիրը, համակազմակերպիչներն են «Մոդուս Վիվենդի» կենտրոնը եւ Ռուս- հայկական համալսարանը: Միջազգային գիտաժողովում ելույթ ունեցավ «Իրան եւ Կովկասը» միջազգային ամսագրի գլխավոր խմբագիր իրանագետ Գառնիկ Ասատրյանը, «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա […]

Շրջակա միջավայրն այսօր Հայաստանում հավուր պատշաճի չի պահպանվում. Կարինե Դանիելյան

Բնապահպան Կարինե Դանիելյանը կարծում է՝ շրջակա միջավայրն այսօր Հայաստանում հավուր պատշաճի չի պահպանվում: «Անկախության տարիներին մենք մեզ դրսեւորել ենք որպես ագահ, բարբարոս, բնությունը քայքայող ժողովուրդ», – ասաց Կարինե Դանիելյանը։ Մասնագետն ընդգծեց՝  Հայաստանում ամենամեծ  բնապահպանական խնդիրը ջրի դեֆիցիտն ու ախտոտվածությունն է: Մյուս բանախոսը՝  բնապահպան Ինգա Զառաֆյանը համաձայնեց՝  վերջին տարիներին այս խնդիրն ավելի է սրվել: « Այս […]

Մահացել է հանրահայտ բռնցքամարտիկ Մուհամեդ Ալին /վիդեո/

Լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալին մահացել է 74 տարեկանում՝ Ֆինիկսի հիվանդանոցներից մեկում։ Այս մասին հայտնել է NBC հեռուստաընկերությունը` հղում անելով Ալիի ընտանիքի ներկայացուցիչ Բոբ Գանելլային: Ալին մահացել է երեկ՝ հունիսի 3-ին, նա 32 տարի է՝ պայքարում էր Պարկինսոն հիվանդության դեմ։ Բռնցքամարտիկի հոգեհանգիստն ու թաղման արարողությունը կանցկացվեն Ալիի հարազատ քաղաքում` Լուիսվիլլեում՝ Քենտուկի։

Գողացած բանկային քարտով 300.000 դրամ էր կանխիկացրել

1979 թ. ծնված Սիրանուշ Հ.-ն ապրիլի 19-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր տվել, որ Տերյան փողոցի 91/1 հասցեում գործող պանդոկի հանդերձարանի դարակից գողացել են իր դրամապանակը, որի մեջ եղել էր 15.000 դրամ, բանկային քարտեր, իսկ ժամեր անց Կորյունի փողոցի թիվ 6 և Տերյան փողոցի թիվ 105/1 հասցեներում գտնվող բանկոմատներից քարտով կանխիկացրել են 300.000 դրամ: Ոստիկանության […]

Բարոյական հաղթանակներով չպետք է ոգեւորվել. թուրքագետ

Գերմանիայի կողմից`  Հայոց ցեղասպանության ճանաչման փաստից հետո հայ ժողովուրդը էյֆորիայի մեջ չպետք է ընկնի: Այս  մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Սահմանադրական դատարանի միջազգային իրավունքի փորձագետ Վլադիմիր Վարդանյանը: «Իրավական տեսանկյունից  չափազանց կարևոր է այն, որ գերմանական խորհրդարանը այն  որակեց Ցեղասպանություն: Չափազանց կարեւոր է նաեւ  փաստի ճանաչումը եւ  որակումը»,-   նշեց Վլադիմիր Վարդանյանը: Ասուլիսի մյուս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի