05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հոլիվուդը շոկի մեջ է․ հայտնի զույգն ամուսնալուծվում է /վիդեո/

Հոլիվուդը ցնցած հերթական սկանդալը։ Աստղային ամենագեղեցիկ զույգերից մեկը՝ Ջոնի Դեպն ու Էմբեր Հերդը հայտարարել են, որ ամուսնալուծվում են։ Հերդը լքել է ամուսնուն՝ դերասանի մոր մահվանից 3 օր անց։ Նա հայտարարել է, որ իրենց մեջ անլուծելի հակասություններ կան։ Մանրամասները՝ տեսանյութում

Վահեն մահից մեկ ժամ առաջ խոսել է ծնողների հետ

Մայիսի 25-ի երեկոյան ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում զոհված զինծառայող 19-ամյա Վահե Եղոյանը Արարատի մարզի Նորաբաց գյուղից էր: «Դեռ ոչ մի բան պարզ չի , բայց կարծում ենք հակառակորդի կրակոցից է զոհվել: Վահեն շատ լավ տղա էր, ծառայում էր Մատաղիսում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Նորաբացի գյուղապետ Գալուստ Գալստյանը: «Ծնողները երեկ երեկոյան խոսել են որդու հետ, ասել […]

Կյանքից հեռացել է Շչորս Դավթյանը

ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ մայիսի 26-ին, 78 տարեկանում կյանքից հեռացել է բանասիրական գիտությունների դոկտոր, լրագրող, պատմաբան, պետական-հասարակական գործիչ, «Համո Սահյան գիտամշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Շչորս Բագրատի Դավթյանը: Շչորս Դավթյանը ծնվել է 1938 թվականի մարտի 12-ին, Էջմիածին քաղաքում, զինվորականի ընտանիքում: Ծնողները սերում են Գորիսի Ազատաշեն (Արեգունի) գյուղից: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը: Եղել […]

ՀՀ պաշտպանության նախարարը եղել է Արմավիրի մարզում

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 26-ին աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզում։ Պաշտպանության նախարարը ներկա է գտնվել ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվող ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի (ՕԱՀՈւ) «Կոբալտ-2016» մարտավարամասնագիտական զորավարժության եզրափակիչ միջոցառումներին, պարգևատրել է զորավարժության ընթացքում աչքի ընկած ծառայողներին։ ՀՀ պաշտպանության նախարարն եղել է նաև Արմավիր քաղաքի Տիգրան Մեծի անվան ռազմամարզական հատուկ վարժարանում, […]

Հայտնի է, թե երբ կկայանան համանախագահների ու Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումները

Հայտնի է դարձել, թե երբ են կայանալու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումները։ Ինչպես ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը տեղեկացրել է ադրբեջանական ԱՊԱ-ին, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը մայիսի 31-ին Բրյուսելում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, իսկ հունիսի 2-ին Փարիզում համանախագահները կհանդիպեն Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:  

Երեք երեխա ունեմ, հիվանդ մեր՝ իմ քրտինքը տվեք.Վարդանը կնստի նախագահականի դիմաց/վիդեո/

«100-200 հոգու տալիք են: Պետքա տա նա, ով վիզ ա վերցրել մեր բերքին: Պարոն վարչապետը խոստացել է, որ ամսվա վերջին կտա մեր փողերը: Արդեն ամսվա վերջ է՝ եկել ենք: 600 հազար ինձ է պարտք: Ես իմ փողն եմ ուզում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արարատի մարզի Այգեզարդ համայնքի բնակիչ Վարդան Մեսրոպյանը: «Կարկուտն էլ մի կողմից տարավ, […]

Ազնավուրի հրապարակի նոր հյուրը

Այս պահին «Մոսկվա»  կինոթատրոնի հարակից Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի է ունենում նկարիչ-քանդակագործ Արա Ալեքյանի «Արջ»-ի արձանի բացումը: Նշենք, որ արձանի բարձրությունը 2 մետր է, երկարությունը 3 մետր 30 սանտիմետր, լայնությունը 1 մետր 30 սանտիմետր, որը պատրաստվել է երկաթից՝ մեքենաների տարբեր մասերից: Նշենք, որ Արա Ալեքյանի գործերը  Երևանում ներկայացված են  Անտիկյան ցուցասրահում: Արվեստաբանները նշում են, որ Արա […]

Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել Անջեյ Կասպրչիկի հետ

Մայիսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրչիկի հետ: Հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի առաջնագծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին վերջին շրջանում տիրող իրավիճակը: ՀՀ պաշտպանության նախարարը զրուցակցին վստահեցրել է, որ հայկական կողմը հավատարիմ է մայիսի 16- ին Վիեննայում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության նախագահների միջև ձեռք […]

Ադրբեջանը փորձում է հետ կանգնել պայմանավորվածությունից, բայց նման պայմանավորվածություն ձեռք է բերվել. Կարեն Նազարյան /վիդեո/

ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանն ԱԺ-ում անդրադարձավ Լրագրողների հարցին, այն է՝ հնարավո՞ր է հունիսին նախատեսված Ալիև-Սարգսյան հանդիպումը չկայանա: Նազարյանն ասաց, թե չի ուզում ում հավատալ, որ այդ գործընթացը կարող է չեղարկվել: «Որքանով ես եմ տեղյակ` պայմանավորածությունը հստակ է: Մի բան է, որ Ադրբեջանը փորձում է հետ կանգնել պայմանավորվածությունից, բայց նման պայմանավորվածություն ձեռք է բերվել և պետք […]

Հարավային Օսիան մյուս տարի կարող է մտնել Ռուսաստանի կազմի մեջ

Հարավային Օսիայի Նախագահ Լեոնիդ Տիբիլովը եւ խորհրդարանի նախագահ Անատոլի Բիբիլովը ստորագրել են հանրաքվե անելու մասին որոշում։  Հանրաքվեն կանցկացվի 2017-ին եւ դրա արդյունքներով կորոշվի՝ արդյոք Հարավային Օսիան կմտնի Ռուսաստանի կազմի մեջ, թե ոչ, գրում է РИА Новости-ն։ Նշվում է, որ հանրաքվեն կանցկացվի երկրում նախագահական ընտրություններից հետո։      

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի