05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Տարածքը կհամարվեն հանձնված, եթե լինի գրավոր համաձայնություն. Սենոր Հասրաթյան

ԼՂՀ ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը Ֆեյսբուքյան իր իր հարթակում գրել է. «2016թ. ապրիլի 2-ից 5-ը տեղի ունեցած առճակատման արդյունքում ԼՂՀ պաշտպանության բանակի կողմից մարտերով հանձնված դիրքերի մասին անընդհատ խոսվում և, դատելով հանրության որոշ շրջանակներում տիրող տրամադրությունից, դեռ կշարունակի խոսվել (այստեղ «խոսել» բառի փոխարեն կարելի է օգտագործել նաև «շահարկել»  տերմինը): Անկասկած է, որ հանձնվածը՝ լինի […]

Փաշինյանին չբավարարեց արտգործնախարարի պատասխանը /վիդեո/

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի և ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի համատեղ նիստի ընթացքում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին: Փաշինյանն ասաց՝ կան  կարծիքներ, որ ապրիլյան պատերազմը  ՀՀ կառավարության և իշխանությունների վարած անհետևողական և երբեմն անկանոն քաղաքականության արդյունքն է: «Մասնավորապես, երբ Ռամիլ Սաֆարովն ազատ արձակվեց, մենք հիշում ենք, որ […]

Փոխքաղաքապետը մեղադրվում է մանկական պոռնոգրաֆիկ նյութեր տարածելու մեջ

ՌԴ Վելիկի Նովգորոդ քաղաքի փոխքաղաքապետ Վադիմ Ֆադեեւը ձերբակալվել է, նա մեղադրվում է մանկական պոռնոգրաֆիկ նյութերի տարածման մեջ։ Ներկայումս ոստիկանները պաշտոնյայի աշխատասենյակում հետախուզում են իրականացնում։ Մանրամասները՝ տեսանյութում

Արծվիկ Մինասյանը անուններ կտա.հաջորդ շաբաթ բացահայտումներ կլինեն/վիդեո/

Հաջորդ շաբաթ ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը կառավարության նիստում կներկայացնի Հայաստանում մենաշնորհների մասին զեկույցը: Այս մասին կառավարության նիստիս հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արծվիկ Մինասյանը: «Այսօր ես ներկայացրեցի նախորդ շաբաթ տրված հանձնարարականի կատարման ընթացքը: Այն է՝ ՀՀ ներմուծվող բոլոր ապրանքատեսակների մասով հուշաթերթի պատրաստում, որտեղ պետք է լիներ տեղեկատվություն պահանջվող փաստաթղթերի վերաբերյալ, եւ նաեւ այդ փաստաթղթերից դուրս […]

Հայաստանը ներկայացրել և շարունակելու է ներկայացնել մարդասիրական կոնվենցիաների աղաղակող ոտնահարումները. Էդվարդ Նալբանդյան

ԱԺ-ում  բյուջեի կատարողականի քննարկման ընթացքում  ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հարց ուղղեց արտգործնախարարին՝ փորձելով հստակեցնել՝ ո՞ր փուլում է ԼՂՀ-ի և ՀՀ-ի միջև ռազմական փոխօգնության համաձայնագիրը: Արտգործնախարարը  նշեց,  որ հաջորդ քայլերը կախված կլինեն ապագա զարգացումներից և համապատասխան գործոններից: Զոհրաբյանի մյուս հարցին՝  ի՞նչ ընթացքի մեջ են խոշտանգված զինվորների և խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի դեմ ներկայացված տարբեր հայցերը […]

Ուրիխանյանը իր և ընտանիքի անվտանգությունը ապահովելու հարցով դիմել է ոստիկանապետին

№ 59103216 քրեական գործի շրջանակներում տուժող ճանաչվելու հիմքով ԱԺ պատգամավոր Տ. Ուրիխանյանը պաշտոնապես դիմել է ՀՀ ոստիկանության պետին իր և ընտանիքի անդամների անվտանգությունը լրացուցիչ ապահովելու հարցով: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի գրասենյակից։ «Պատգամավորի և իր ընտանիքի լրացուցիչ անվտանգության ապահովման անհրաժեշտությունը պայմանավորված է նշված քրեական գործին առնչվող որոշակի հանգամանքներով, որոնց վերաբերյալ տեղեկությունները […]

Ջրատարում կնոջ դի է հայտնաբերվել

Արմավիրի մարզում այսօր 10:30-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Աղավնատուն գյուղի վարչական տարածքում գտնվող Ստորին Հրազդանի 3ա ճյուղ կոչվող ջրանցքում կնոջ դի կա: Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չկան:

Հնարավոր է, որ լինի ավելի բարձր մակարդակով հանդիպում. Էդվարդ Նալբնդյան /վիդեո/

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի և ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի համատեղ նիստում  շարունակվում է 2015 թվականի բյուջեի կատարողական հաշվետվությունը: ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին հարց ուղղեց միջազգային մամուլի կողմից տարածված  լուրերի վերաբերյալ, ըստ որոնց` Վրեննայում Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպման ժամանակ հնարավոր է կողմերի միջև ինչ-որ համաձայնագիր ստորգրվեր: […]

Անցյալ տարի եռյակ որդիներ լույս աշխարհ բերած ընտանիքը սահմանային գյուղում ծանր վիճակում է հայտնվել․ նրանք մեր օգնության կարիքն ունեն

Լուսանկարում պատկերված այս հրաշք ընտանիքն ապրում է Տավուշի մարզի Ոսկևան գյուղում, նրանք արդեն ունեին մեկ որդի՝ Արարատը և անցյալ տարի ընտանիքը համալրվեց ևս եռյակ որդիներրով՝ Արամեն,Վաչեն, Վահեն: Ընտանիքը բազմանդամ է՝ութ հոգի,աշխատում է միայն ընտանիքի հայրը, իսկ սկեսույրը, ով նախկինում մանկավարժ էր, հիմա փոխարինում է հարսին՝ դպրոցում: Ապրելով սահմանագծում,արդեն իսկ սահմանապահ լինելով, այս մարդիկ մեծացնում են […]

Չկա հարց, որ չենք կարող լուծել. Էդվարդ Նալբանդյան /վիդեո/

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի և ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի համատեղ նիստի ընթացքում  ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին հարցեր հղեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանը: Նա հետաքրքրվեց հայ-վրացական հարաբերությունների վերաբերյալ: «Դուք բազմիցս ասել եք, որ Հայաստան-Վրաստան հարցերում անլուծելի խնդիրներ չկան: Սակայն այսօր Վրաստանի հայկական դպրոցների վիճակը բարենպաստ չէ, քանի որ այն վրացականացվում է: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի