05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Նախագահն ընդունել է Նիկոլայ Բորդյուժային

ՀՀ Նախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, ով Հայաստան է ժամանել ՀԱՊԿ անդամ պետությունների ներքին գործերի նախարարությունների (ոստիկանության) ղեկավարների խորհրդակցության և մայիսի 24-ից 26-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվող «Կոբալտ-2016» մարտավարամասնագիտական զորավարժության շրջանակներում: Հանրապետության Նախագահը կարևորել է վերը նշված միջոցառումների անցկացումը և հույս […]

Մի բողոք եք. նախարարը՝ լրագրողին/վիդեո/

Այսօր՝ մայիսի 26-ին կառավարության նիստից հետո ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը զրուցեց լրագրողների հետ: Լրագրողի հարցին, թե ինչո՞ւ վերջին տարիներին չէին արգելվում մենաշնորհները և միայն հիմա ՀՀ նախագահն ու վարչապետը նման որոշում կայացրին նախարարը արձագանքեց.« Նման ձևակերպում անելուց հետո ես Ձեզ եմ ուզում հարցնել՝ դժգոհ եք որ կոնկրետ քայլեր են իրականացվում: Եթե 20  տարի առաջ […]

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

Մայիսի 26-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրեց Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև շփման գծում անցկացված դիտարկման մանրամասները։ Զրուցակիցները քննարկեցին Վիեննայում մայիսի 16-ին կայացած գագաթաժողովին ձեռք բերված պայմանավորվածությունների, մասնավորապես՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի և նրա թիմի կարողությունների ավելացման վերաբերյալ […]

«Ադրբեջանցիները մի բան են ասում, հետո գնում են Ադրբեջան, այլ բան անում»

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի և ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի համատեղ նիստում շարունակվում է 2015 թվականի բյուջեի կատարողական հաշվետվությունը: Նիստի ընթացքում  ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը հարց ուղղեց արտգործնախարարին: «Հետևելով միջազգային կազմակերպությունների անհասցե գնահատականներին, ինչպես նաև միջազգային մամուլի հակասական մոտեցումներին, արդյո՞ք համամիտ չեք, որ արտաքին քարոզչության ոլորտում հաճախ պարտվում ենք», – […]

Հայրենիքը չի լինում «ամայի տարածք». Արցախի ԱԺ պատգամավորը պատասխանել է Վահրամ Բաղդասարյանին

Հարգելի Վահրամ Բաղդասարյան. Հայրենիքը չի լինում «ամայի տարածք», որովհետեւ այն քոնն է եւ հետ է բերվել արյան գնով: Այնպես որ Ձեզ խորհուրդ կտամ չմտնել մի «դաշտ», որը Ձերը չէ եւ որին, ցավոք, Դուք չեք տիրապետում եւ չեք էլ փորձել: Ձեր խոսքերը, որպես իշխող ֆրակցիայի ղեկավարի՝ անընդունելի են նույնիսկ Ձեր խմբակցության մեծամասնության համար, պարզապես ելնելով կուսակցական […]

Հերմինե Նաղդալյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան

Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի պաշտոնական հրավերով մայիսի 25-27-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի է մեկնել ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ: Պատվիրակությունը, որի կազմում են Հայաստան-Վրաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամներ Տաճատ Վարդապետյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Վարդան Այվազյանը, մասնակցելու է Վրաստանի Անկախության քսանհինգերորդ տարեդարձի տոնակատարությանը: Այցի շրջանակում մայիսի […]

Զոհված զինծառայողի ընտանիքի բնակարանի հարցը լուծվում է

Այսօր կառավարության նիստում տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հայտնեց, որ Զորական համայնքում արդեն սկսվել է զոհված զինվորի ընտանիքին բնակարանով ապահովելու գործը. տան հիմքի շինարարությունը սկսվել է, տեղափոխել են քար, ցեմենտ, մետաղ, և հունիսի վերջին շենքի շինարարությունը ավարտին կհասցնեն: Վարչապետը հավելեց, որ զոհված զինվորի ընտանիքի համար բնակարանի շինարարությունն իրականացվում է ոչ թե բյուջեի, այլ գործարարների […]

Հայկական պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան

Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի պաշտոնական հրավերով մայիսի 25-27-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի է մեկնել ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ: Պատվիրակությունը, որի կազմում են Հայաստան-Վրաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամներ Տաճատ Վարդապետյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Վարդան Այվազյանը, մասնակցելու է Վրաստանի Անկախության քսանհինգերորդ տարեդարձի տոնակատարությանը: Այցի շրջանակում մայիսի 26-ին պատվիրակությունը հանդիպում է ունեցել […]

Ռուսական ռուբլին արժեւորվել է

Արտարժութի շուկայում այսօր դոլարն արժեւորվել է  8 լումայով` դառնալով 477.78   դրամ, եվրոն արժեզրկվել է`1.92  դրամով`  դառնալով  532.34 դրամ: Ռուսական ռուբլու գինն նույնպես արժեւորվել է  11  լումայով  եւ դարձել`  7.25  դրամ: ՀՀ ԿԲ հրապարակած տվյալների համաձայն` արտարժույթների փոխարժեքները այսօր կազմել է` Փոխարժեք ՀՀ Դրամ  ԱՄՆ Դոլար  477.78  Եվրո 532.34  ՌԴ Ռուբլի 7.25  

Քննարկել են հայկական երկաթուղու արդիականացմանը վերաբերող հարցեր

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարումն ստանձնած «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Օլեգ Բելոզյորովին: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Նախագահը ողջունել է հյուրին և ընդգծել, որ Հայաստանը տրանսպորտի բնագավառում համագործակցության զարգացումը համարում է որպես հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների կարևոր բաղկացուցիչ: Հենց այս համատեքստում է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի