15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Բացահայտվել են ՃՈ ծառայողի կողմից յուրացում եւ կեղծիք կատարելու դեպքեր

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված ծառայողական քննության նյութերի ուսումնասիրությամբ տվյալներ են ձեռք բերվել ՀՀ ճանապարհային ոստիկանության ավագ տեսուչի կողմից առերեւույթ պաշտոնեական կեղծիք եւ պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու վերաբերյալ տվյալներ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունից  հայտնում են, որ մասնավորապես՝ ՀՀ ճանապարհային ոստիկանության տեսուչները տարբեր քաղաքացիների նկատմամբ ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու համար 100 հազ. ՀՀ դրամ տուգանք նախատեսող վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ են կազմել եւ հիշյալ փաստաթղթերը փոխանցել են ՀՀ ճանապարհային ոստիկանության ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Տ. Օ.-ին, որը իր իրավասության սահմաններում, հիշյալ արձանագրությունների հետ կապված վարչական գործընթացը սահմանված կարգով իրականացնելու փոխարեն, այդ քաղաքացիներից առձեռն վերցրել է 100.000-ական ՀՀ դրամ գումար, այնուհետեւ քաղաքացիների անունից վարչական իրավախախտման արձանագրություններում նշված տուգանքների մուծման ժամկետները 6 ամսով երկարացնելու համար կեղծ դիմումներ է գրել, որից հետո արձանագրություններին կցել է մուծման կեղծ կտրոններ՝ ցույց տալով, թե, իբր, հիշյալ քաղաքացիներն իրականում վճարումներ են կատարել բանկի համապատասխան մասնաճյուղում, սակայն, պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացրել է հիշյալ գումարները:

ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական կեղծիք եւ պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ  մասի 1-ին կետով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ