18 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ԱԱԾ-ն կանխել է 57 կգ մետաղական սնդիկի ապօրինի վաճառքը. ձերբակալվել է 6 անձ

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից կանխվել է շուրջ 57 կիլոգրամ թունավոր նյութ հանդիսացող մետաղական սնդիկի ապօրինի վաճառք:

ԱԱԾ մամուլի կենտրոնից  հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մի խումբ անձինք, գալով հանցավոր համաձայնության, իրացնելու նպատակով կազմակերպել են մետաղական սնդիկի ապօրինի շրջանառություն եւ պլանավորել են այն վաճառել Երեւան քաղաքում գտնվող նախկին քիմիական գործարանի տարածքում: Ըստ ձեռք բերված տվյալների՝ նախատեսված է եղել թունավոր նյութի իրացման դիմաց ստանալ 160.000 ԱՄՆ դոլար գումար:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թունավոր նյութեր ապօրինի ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, ինչպես նաեւ իրացնելու կապակցությամբ (ՀՀ քր. օր-ի 275 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ), ձերբակալվել է 6 անձ: Բոլոր ձերբակալվածները տվել են խոստովանական ցուցմունքներ:

????????????????????????????????????

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ