22 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Արթուր Աբրահամը եւ Մարտին Մյուրեյը ռեւանշ մենամարտ կանցկացնեն

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը կարող է ռեւանշ մենամարտ անցկացնել բրիտանացի Մարտին Մյուրեյի հետ:

Մենամարտը նախատեսված է անցկացնել նոյեմբերի 12-ին Մոնտե Կարլոյում:

Աբրահամի եւ Մյուրեյի մենամարտի հաղթողը հնարավորություն կստանա հանդիպել WBO վարկածով աշխարհի չեմպիոն, մեքսիկացի Ժիլբերտո Ռամիրեսի հետ: Ռամիրեսը Լաս Վեգասում այս տարվա մայիսին կայացած մենամարտում այդ տիտղոսը խլել էր հայ բռնցքամարտիկից:

Աբրահամի եւ Մյուրեյի միջեւ առաջին մենամարտը տեղի էր ունեցել 2015-ի նոյեմբերին եւ ավարտվել է Արթուրի հաղթանակով:

Արթուր Աբրահամը նախորդ մենամարտն անցկացրել էր հուլիսի 16-ին Բեռլինում՝ նոկաուտով 8-րդ ռաունդում հաղթելով նորվեգացի Թիմ Ռոբին Լիհաուգին:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ