Վախենում էի, որ ինձ կբռնաբարեն․ Քիմ Քարդաշյանը մանրամասներ է պատմել իր վրա հարձակումից
Վերջին օրերին ամենաքննարկվող թեման հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի վրա հարձակումն է։
Հիշեցնենք, որ Փարիզում անհայտ անձինք հարձակվել էին Քիմ Քարդաշյանի վրա եւ զենքի սպառնալիքով թալանել նրան՝ 10 միլիոն եվրո արժողությամբ զարդեր գողանալով։ Այժմ Քիմն արդեն տանն է՝ Քանյե Ուեթսը շտապ մեկնել էր Փարիզ եւ կնոջը տուն բերել։ Քիմը շոկից դուրս է եկել եւ պատմել տեղի ունեցածի մասին։
Նա ասել է, որ սարսափելի վախենում էր, որ իրեն կբռնաբարեն։ Նա ասել է, որ գտնվում էր Փարիզի ամենահայտնի հյուրանոցներից մեկում, եւ քնած էր իր լյուքս համարում, երբ հարձակվել են իր վրա։
«Ինձ արթնացրին ոտնաձայները աստիճանների վրա, հետո ապակու միջից երկու տղամարդու տեսա։ Վեր թռա անկողնուց, որպեսզի զանգեմ իմ թիկնապահին։ Սակայն նրանք ներխուժեցին սենյակ, խլեցին հեռախոսս։ Նրանք դիմակներով էին»։
Դեպքից անմիջապես հետո Փարիզ է ժամանել Քիմի ամուսին Քանյե Ուեսթն ու տուն տարել կնոջը։