15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Հունաստանի նորանշանակ դեսպանին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստան Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլային:

Ողջունելով հյուրին՝ Էդուարդ Շարմազանովը շնորհավորել է նրան դեսպան նշանակվելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք Հայաստանում: ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել հայ եւ հույն ժողովուրդների դարավոր բարեկամությունը եւ նշել, որ այն գնալով զարգանում է, ինչը պայմանավորված է նաեւ երկու ժողովուրդների ճակատագրերի նմանությամբ եւ ընդհանրություններով, նրանց դավանած արժեհամակարգով: Էդուարդ Շարմազանովը նշանակալի տեղ է հատկացրել միջխորհրդարանական համագործակցությանը եւ տեղեկացրել, որ Հայաստանի եւ Հունաստանի խորհրդարաններում գործում են բարեկամական խմբեր, որոնք ակտիվ համագործակցում են, ակտիվ են նաեւ տարբեր միջազգային հարթակներում գործակցությունը եւ փոխայցերը:

Էդուարդ Շարմազանովը երախտագիտություն է հայտնել Հունաստանի խորհրդարանին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունման համար, ինչպես նաեւ տեղեկացրել, որ թե Հայաստանի, թե Լեռնային Ղարաբաղի խորհրդարանները միաձայն ընդունել են Օսմանյան կայսրության կողմից Պոնտոսի հույների եւ ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտող հայտարարություններ:

Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է նաեւ Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան պատերազմին եւ կարեւորել հայ ժողովրդի համար այդ ծանր օրերին հույն պատգամավորների այցերը ՀՀ եւ Արցախ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլան նշել է, որ մեծ սիրով է ստանձնել Հայաստանի Հանրապետությունում դեսպան լինելու առաջարկը: Նա նույնպես կարեւորել է միջխորհրդարանական ակտիվ համագործակցությունը եւ նշել, որ ցանկալի է համագործակցել նաեւ այն ոլորտներում, որոնք դեռեւս բաց են մնում: Տիկին դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված հայտարարության համար եւ առաջարկել համագործակցության զարգացման մի շարք ուղղություններ: ԱԺ փոխնախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել դրանց իրականացմանը:

Հանդիպմանն անդրադարձել է եղել Հայաստանում հունական համայնքի խնդիրներին, հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

unnamed-2 unnamed

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ