28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Հերմինե Նաղդալյանը խորհուրդ է տալիս չնեղանալ

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հերմինե Նաղդալյանը ԱԺ նիստի ժամանակ հիշեցրեց, թե քննարկվում է ԿԸՀ նախագահի և կազմի ընտրության հարցը և պետք չէ օրակարգից շեղվել և քաղաքական հարցեր բարձրացնել: «Այո, հարգելի գործընկերներ, եղել են մեր երկում ժամանակներ, ձեր ասած ժամանակները, երբ ԿԸՀ-ն քաղաքական մարմին էր, քաղաքական խնդիրներ էր դնում ու լուծում, կատարում էր ձեր ասած բազմաթիվ կեղծիքները, և հրաշալի է, որ նաև դուք եք ասում, որ այսօր իրավիճակը փոխված է, և ԿԸՀ-ն այդպիսին չէ այլևս»,-ասաց նա: Ըստ Նաղդալյանի՝ ԿԸՀ-ն ընդամենը գործիք է՝ ընտրության արդյունքներն ամփոփելու և հանրությանը ներկայացնելու համար:

«Մինաշանակ է մեկ բան՝ ԿԸՀ-ը կարող է և պետք է գործի միայն գործող իրավական կարգավորւմներին համապատասխան: Երեկ այստեղ հնչած հարցադումներին ի պատասխան պետք է հասկանալ, որ հանձնաժողովի լիազորությունները հստակորեն սահմանված են, և ԿԸՀ-ն դրանից դուրս չի կարող այլ գործառույթ կատարել»,-հավելեց նա: ԱԺ փոխնախագահը բոլոր այն ուժերին, ովքեր ՏԻՄ ընտրություններին բավարար արդյունք չեն ապահովել,  խորհուրդ է տալիս չնեղանալ, քանի որ ըստ նրա՝ ԿԸՀ-ն ընտրության արդյունքի վրա չունի և չի կարող ունենալ որևէ ազդեցություն. «Սա պետք է հիշել»,-ասաց նա:

ԱԺ փոխնախագահը նշեց, թե կիրակի օրն անցկացված ընտրության վերաբերյալ բազմաթիվ վերլուծություններ եղան, թե տասնյակ ահազանգեր կան, որի հետևից նույնիսկ նույն վերլուծողները գնացել են և ոչինչ չեն հայտնաբերել: «Հավաստիացնում եմ բոլորիդ՝ ԿԸՀ-ն և Տիգրան Մուկուչյանը ձեր հաջողությունների և անհաջողությունների համար պատասխանատու չէ և ուզում եմ հորդորել, որպեսզի ոչ ՀՀԿ-ին, ոչ էլ ԿԸՀ-ին չմեղադրել, ձեր չստացած քվեների և ուրիշների ստացած քվեների համար»,-ասաց նա և նշեց, թե ՀՀԿ-ն պատասխանատու ուժ է և գիտի, որ պետք է աշխատի ընտրողի հետ, քանի որ դա է ճանապարհը:

Դիմելով Տիգրան Մուկուչյանին՝ Հերմինե Նաղդալյանը նշեց, թե նա որպես ԿԸՀ նախագահ աշխատել է 5 տարի, և այս ամբիոնից հայտարարել է, թե հրապուրված չէ այս աշխատանքով: «Ես կուզեի հրապուրված լինեիք»,-խորհուրդ տվեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ