20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Սուրիկ Խաչատրյանի կյանքը կերել եք, էնքան արեցիք , ինֆարկտ խփեց, հազիվ փրկեցին. Սեյրան Սարոյանը՝ վարչապետից, կառավարությունից (վիդեո)

«Կարեն Կարապետյանի կառավարությանը պիտի սատարենք, արեք լավատես լինենք, հլա չաշխատած մարդուն ցեխ են շպրտում: Կարեն Կարապետյանը այն մարդը չի, որ թողի այստեղից-այնտեղից բան թռցնեն, ընկերս ա, ես գիտեմ իրան, շատ լավ եմ ճանաչում, նա էն մարդը չի, որ թողնի մեկն ու մեկը բան գողանա այդ կառավարությունից, կանի խայտառակ աշխարհով մեկ, հավատացեք ինձի, որ Կարենը հաստատ, 100 տոկոսով կանի խայտառակ, մի րոպեում պուբլիչնի, գիտես. ինչ կանի էտ նախարարին»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց գեներալ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը: Հարցին՝ երբ կտեսնենք շոշափելի փոփոխություններ, նա պատասխանեց.

«Թողեք, մի հատ սթրվի, էտ իրա աթոռի տեղն էլ դեռ չգիտի»:

Ինչ վերաբերում է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի վերանշանակմանը, նա ասաց. «Մեր Արտաքին գործերի նախարարը լավ մարդ ա»: Մյուս նորանշանակ նախարարներին պատգամավորը չի ճանաչում, բայց համամիտ չի, որ վարչապետը հիմնականում իր մերձավորներին է նշանակել. «Մերձավոր չի, ինքը ընտրում է ամենախելացի, գրագետ մարդկանց, բերում, դնում: Հետո մերձավորը ո՞րն է, էտ Կարեն Կարապետյանը քանի հազար հատ բարեկամ ունի, մի հատ ախպեր ունի, էն էլ գործի չի եթում կյանքում»::

Հարցին, թե Հովիկ Աբրահամյանի կադրերը խելացի չէին, նա արձագանքեց. «Ի՞նչ է նշանակում Հովիկ Աբրահամյանի կադրեր, հո իրանց տնից չի բերել, Գագիկ Խաչատրյանին կարո՞ղ է Հովիկ Աբրահամյանն է մեծացրել, էտ վախտ էտ մարդիկ էին պետք, իրանց հետ են աշխատել»:

Գեներալը նշեց՝  ուրախ չի, որ Գագիկ Խաչատրյանը, Գագիկ Բեգլարյանն այլևս նախարարներ չեն. «Իմ ընգերներն են, հեչ էլ ուրախ չեմ»: Դիտարկմանը, թե ըստ լուրերի՝ նրանք կաշակերությումբ են բաղված եղել, նա ասաց. «Հենց գործից հելան, արդեն կառաշակերներ են, բա առաջ խի՞ չէիք ասում»: Անդարադառնալով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին՝ Սեյրան Սարոյանն ասաց, թե նա մնալու է այդ պաշտոնում.

«Սուրիկ Խաչատրյանի կյանքը կերել եք, էնքան արեցիք , ինֆարկտ խփեց, հազիվ փրկեցին:

Սուրեն Խաչատրյանին տեսնում եմ մարպետ է, մարզպետ էլ մնալու է»: Նա «մուտիլովկա» որակեց լուրերը, թե վարչապետ Կարեն Կարապետյանը ցանկություն չունի Սուրիկ Խաչատրյանին տեսնել այդ պաշտոնում:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ