26 Հունիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հանրապետության հրապարակում մեկնարկել է տոնական համերգը՝ նվիրված Հռոմի Պապի այցին

Հանրապետության հրապարակում մեկնարկել է տոնական համերգը՝ նվիրված Հռոմի Ֆրանցիսկոս Պապի Հայաստան այցին: Հիշեցնենք՝  Հռոմի Պապը Երեւան է ժամանել նախօրեին, եւ արդեն եղել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, ինչպես նաեւ Գյումրիում, որտեղ Սուրբ Պատարագ է անցկացրել: Համերգն սկսվել է Ալեքսանդր Հարությունյանի «Տոնական նախերգանք»-ով: Այդ ստեղծագործությունը  կատարել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը: Համերգին մասնակցում է նաեւ Հայաստանի ազգային ակադեմիական […]

Շահենին բերման ենթարկելու պատճառը

Այսօր Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում Հռոմի Պապի կողմից Սուրբ պատարագ մատուցելուց առաջ ոստիկանները նկատել են Շահեն Հարությունյանին՝ վերնաշապիկի մեջ իր թաքցնելիս: Հաշվի առնելով վերջինիս կողմից նախկինում դրսևորված խուլիգանական վարքագիծը և ոստիկանության ծառայողների նկատմամբ անհնազանդության բազմաթիվ դեպքերը, ոստիկանները նրանից պահանջել են գտնվել պատարագի վայրից ողջամիտ հեռավորության վրա: Շ. Հարությունյանը հրաժարվել է կատարել ոստիկանության ծառայողների օրինական պահանջը: […]

7-ամյա աղջնակի վրաերթի ենթարկած վարորդը ներկայացել է ոստիկանություն

Հունիսի 24-ին, ժամը 20-ի սահմաններում, «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Տերյան փողոցի թիվ 95 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 7-ամյա աղջնակի: Վարորդը տուժողին իր ավտոմեքենայով տեղափոխել է հիվանդանոց եւ ներկայացել բաժին: Կատարվում է քննություն:

Խաղաղության հույսը. աննախադեպ թվով մարդիկ են եկել Հռոմի Պապին տեսնելու /ֆոտո, վիդեո/

Քաղաքացիների հոսքը շարունակվում է դեպի Երեւանի Հանրապետության հրապարակ՝ միանալու ժամը 19-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապի եւ Գարեգին Բ-ի մասնակցությամբ էկումենիկ աղոթքին: Henaran.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Հռոմի Պապին տեսնել ցանկացող հավատացյալների թիվը աննախադեպ է: Քաղաքացիները վստահեցրել են, որ այս պատմական արարողությանը կմասնակցեն՝ անտեսելով անգամ եղանակային պայմանները: «Աշխարհի ամենաբարի քրիստոնյան եկավ մեր երկիր, սա մեզ խաղաղություն կբերի»,-ասել է […]

Տղաները որբ մնացին. հպարտ արցունքներ /վիդեո/

«Եղբայրս զոհվել է 1994 թվականին: Նա 4 տարի կռվել է Ղարաբաղում՝ հանուն մեր հողի ու հիմա պառկած է Եռաբլուրում: Մեր մանուկները թող կռիվ չտեսնեն, որովհետև հարազատի կորուստը մեծ ցավ է: Եղբոր կորուստը երբեք չի ամոքվում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Տավուշ գյուղի բնակչուհի Վարդանուշ Պետրոսյանը: Մեր զրուցակիցը նշեց, որ եղբայրը` «օդինոկիյ վոլկը», կյանքը նվիրել է […]

Հիմնադիր խորհրդարանի անդամներ են բերման ենթարկվել

«Հիմնադիր խորհրդարան»-ի շենքի մոտից ոստիկանները բերման են ենթարկել մի քանի քաղաքացիական ակտիվիստներ. Այս մասին ֆեյսբուքի էջում գրել է «Հիմնադիր խորհրդարան»-ի գաղափարակից Հովհաննես Ղազարյանը: «Շտապ!!! Հենց նոր հիմնադիր խորհրդարանի գրասենյակի մոտից առևանգեցին Վահրամ Պետրոսյանին, Փայլակ Թևանյանին, Արամ Մանուկյանին, Գագիկ Եղիազարյանին, Տիգրան Մանուկյանին, Ռազմիկ Մանուկյանին… Նրանցից մի քանիսին հարվածներ են հասցրելլ».- իր ՖԲ էջում գրել է Հովհաննես Ղազարյանը: […]

5 մթերքներ, որոնք ցավազրկող ազդեցություն ունեն

Բալ. պարունակում է հզոր հակաօքսիդանտներ, որոնք նվազեցնում են բորբոքումները և ասպիրինի նման վերացնում ցավը: Մասնագետների խոսքով՝ եթե մարզիկը մրցումներից առաջ օգտագործում է բալի հյութ, նա ավելի քիչ է մկանային ցավ զգում: Կապույտ հապալաս. օգտագործումը կարող է մեղմել ցավը, քանի որ այն պարունակում է հատուկ նյութեր, որոնք գործում են որպես հակաբորբոքային միջոց և նվազեցնում են այտուցները: […]

Ամերիկայի Գավաթի ու Եվրո 2016-ի հաղթողները հնարավոր է հանդիպում ունենան

ԿՈՆԵՄԲՈԼԻ (Հարավային Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիա) նախագահ Ալեխանդրո Դոմինգեսն առաջարկով է հանդես եկել: Պաշտոնյան առաջարկել է Ամերիկայի Գավաթի 2016 թվականի առաջնության հաղթողի և Եվրոպայի 2016 թվականի առաջնության չեմպիոնի միջև հանդիպում անցկացնել: Ասուլիսում Դոմինգեսն ասել է, որ պաշտոնական հաղորդագրություն է ուղարկվել ՈւԵՖԱ-ին և սպասում են պատասխանին: Ամերիկայի Գավաթի խաղարկության եզրափակչում հանդիպելու են Չիլիի և Արգենտինայի հավաքականները: Եվրո-2016-ում […]

Սմարթֆոնները` ժամանակավոր կուրության պատճառ

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքում գրառել է. ՙԲրիտանացի՝ այս անգամ արդեն բժիշկները, հաղորդել են սմարթֆոնները մթի մեջ օգտագործելու հետևանքով ժամանակավոր կուրանալու դեպքերի մասին: Երկու կանայք՝ 22 և 40 տարեկան, գանգատվել են տեսողությունը մինչև 15 րոպե տևողությամբ կորցնելու կրկնվող դեպքերի մասին: Հոդվածն ախտանիշների նկարագրության և ուսումնաիրության արդյունքների վերաբերյալ հրապարակվել է New England Journal of Medicine […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի