28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Տա Աստված` կարողանա գտնել ոսկե միջինը» (վիդեո)

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, ով ևս ժամանակին Ազգային ժողովում նախագահի պաշտոնական ներկայացուցչի պաշտոնն է զբաղեցրել, այս պաշտոնից երեկ հրաժարական տված Վիկտոր Դալլաքյանի դեմ չարություն չունի, թեկուզև նրա շատ մոտեցումների հետ համաձայն չէ: Henaran.am-ը Իսագուլյանից հետաքրքրվեց, թե արդյոք կարող է Դալլաքյանը նորից ընդունվել ժողովրդի կողմից` խորհրդարանական ընտրություններին մասնակցություն ունենալու համար.

«Ներողը միայն Տերն է»,-ասաց նա ու հավելեց. «Հիմա կարող է նորից դուրս գալ ու քննադատել, իսկ ներողը ժողովուրդը չի: Ես էլ իշխանության ամենավերին օղակներում էի, բայց շատ հարցերի հետ չհամաձայնեցի, հրաժարական տվեցի ու դուրս եկա»: Իսագուլյանի խոսքով`  միշտ չէ, որ ժողովուրդը ճիշտ է, իսկ ինչպիսին կլինի Դալլաքյանի հարցում, չգիտի, սակայն շեշտում է.

«Տա Աստված, որ կարողանա գտնել ոսկե միջինը, որով կարող է նորից շահել մինչև այժմ իրեն սիրող ընտրողների սրտերը»:

Հիշեցնենք, որ Վիկտոր Դալլաքյանը, ով նախկինում Վանաձորի թիվ 30 ընտրատարածքի պատգամավորն էր, ապա չվերընտրվեց, որին հաջորդեց նրա աշխատանքի անցնելը նախագահի աշխատակազմում, երեկ հայտարարեց այդ պաշտոնից հրաժարվելու որոշման, ինչպես նաև ՀՀԿ-ից դուրս գալու, նոր կուսակցություն բացելու ու ընդդիմադիր դաշտում հանդես գալու մտադրությունների մասին:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ