Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք առաջադրվեց
«Նոր Հայաստան հանրային փրկության ճակատի» անդամ Անդրեաս Ղուկասյանին մեղադրաքն է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասով, այն է` զանգվածային անկարգություններ կազմակերպել: Նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան` Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ Ղուկասյանը բերման է ենթարկվել հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցած բախումների հետևանքով: