Աշտարակի տներից մեկում հայտնաբերել են բնակչի մարմինը՝ կախված վիճակում
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 1-ին, ժամը 12.14-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Տերյան փողոցի տներից մեկի բնակիչը ինքնասպան է եղել. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քաղաքացին (տվյալները ճշտվում են) ինքնասպան է եղել՝ կախվելով: Փրկարարներն իջեցրել են քաղաքացու դին եւ հանձնել շտապօգնության աշխատակիցներին: