28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

ԱԺ-ն պատրաստվում է սկանդալային օրենքներ ընդունել

2015 թվականի դեկտեմբերի 2-ին և դեկտեմբերի 11-ին Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև ստորագրվեց «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» 12 միլիոն եվրո արժողությամբ բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագիր, որի կատարման արդյունքում Ազգային ժողովի կողմից, մինչև 2016 թ․-ի ավարտը, պետք է ընդունվի նաև լեսբի, գեյ, բիսեքսուլ, տրանսգենդեր /ԼԳԲՏ/  անձանց իրավունքների պաշտպանության վերաբերվող «Խտրականության դեմ» և միասեռականների ընտանեկան միությունները օրինականցնող ու յուվենալ արդարադատությանը վերաբերվող «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքները (http://www.mineconomy.am/arm/746/1/news.more.html):

«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծում ընտանեկան բռնություն է որակվում այսպես կոչված  «տնտեսական»  և «հոգեբանական» բռնություները և «երեխայի ազատ տեղաշարժվելու իրավունքը» սահմանափակելը, որոնք ՀՀ քրեական օրենսգրքով որպես բռնության տեսակ սահմանված չեն: Ընտանիքի միջանձնային հարաբերությունների տիրույթ բռնության նման նոր տեսակներ ներմուծելով իրավական հիմքեր են ստեղծվում ընտանիքի միջանձնային հարաբերություններին միջամտելու, դրանք կազմալուծելու, երեխաներին ընտանիքներից օտարելու և ապաստարաններ տեղափոխելու համար:

Երեխաներին ընտանիքներից օտարման գործընթացը եվրոպական երկրներում։

 

Աղբյուրը` stop-g7.com

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ