10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նախագահն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային

ՀՀ Նախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նախորդ` սեպտեմբերյան և դեկտեմբերյան նստաշրջանների ընթացքում կայացված որոշումների կատարման ընթացքը, ինչպես նաև հոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի նախապատրաստական աշխատանքները:

Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել Նիկոլայ Բորդյուժայի աշխատանքը ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության ժամանակաշրջանում, այդ թվում՝ Հավաքական անվտանգության խորհրդի բոլոր կանոնադրական մարմինների նիստերի նախապատրաստման և անցկացման, մինչև 2025թ. ժամանակահատվածի համար ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարության մշակման գործում:

Նշելով, որ երևանյան նիստը բավականին հագեցած օրակարգ ունի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ կազմակերպությունում Հայաստանի բավականին արդյունավետ նախագահության շրջանում նշանակալի որոշումներ են կայացվել, որոնք լուրջ խթան կհաղորդեն կազմակերպության հետագա զարգացմանը: Նիկոլայ Բորդյուժան դրանց թվում նշել է հավաքական անվտանգության ռազմավարությունը, ահաբեկչության դեմ պայքարի լրացուցիչ միջոցների վերաբերյալ ծավալուն փաստաթուղթը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ