28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Շախմատային սենաս՝ հանուն բարեգործության

Կանանց շախմատի Ֆիլիպինների եւ Ավստրալիայի նախկին չեմպիոն, միջազգային վարպետ Արիաննե Կաուիլլիին՝ Լեւոն Արոնյանի կինը,  այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Երեւանի «Կոնգրես» հյուրանոցի մեծ դահլիճում բարեգործական շախմատային միաժամանակյա խաղի սեանս է անցկացրել 22 խաղատախտակների վրա, թեեւ նախապես հայտարարվել էր 40 խաղատախտակի մասին:

Նշենք, որ յուրաքանչյուր խաղացող, կամ նրան ներկայացնող կազմակերպություն վճարել  է 120 000 դրամ։

Արոնյանը նույնպես ներկա էր սեանսին:

Միջոցառումը նվիրված էր սահմանափակ հնարավորություններով երեխաների աջակցությանը:

Նշենք, որ այսօր միայն Երեւանում կան շուրջ 2500 սահմանափակ հնարավորություններով երեխաներ: «Ռոտարի» ակումբի նախաձեռնությամբ քաղաքում պետք է ստեղծվի «Ռոտարի այգի», որի միջավայրը մաքսիմալ հասանելի կլինի սահմանափակ հնարավորություններով երեխաների եւ առողջ մանուկների շփմանն եւ ազատ ժամանցի կազմակերպմանը: «Ռոտարի այգու» մանկական խաղահամալիրները կունենան հատուկ հարմարեցված թեքահարթակներ, լրացուցիչ ճաղաշարեր ու հատուկ հակատրավմատիկ ռետինե ծածկույթ:

Այս մրցաշարի ողջ հասույթը կտրամադրվի «Ռոտարի այգու» կառուցմանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ